ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ասա´ ինձ, Մայրի´կ...

Ասա´ ինձ, Մայրի´կ...
10.10.2023 | 08:52

Առջևում սար է,

Ետևում` ճահիճ...

Ձախ կողմում քար է,

Աջ կողմում` դահիճ...

Ասա´ ինձ, Մայրի´կ,

Ես ու՞ր ընթանամ,

Ո՞ր ճանապարհով իմ բախտը տանեմ,

Որ չխենթանամ...

Ես ու՞ր սլանամ,

Ո՞ր կողմը գնամ,

Որ ինձ գտնելիս`

Ինձ չմոռանամ...

Ինձ որոնելիս`

Չկորցնեմ «Ես»-ս ու ինձ չուրանամ...

Ասա´ ինձ, Մայրի´կ...

Բորիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2726

Մեկնաբանություններ