ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նյու­թը անս­պառ էր, ժա­մա­նա­կը՝ սուղ

Նյու­թը անս­պառ էր, ժա­մա­նա­կը՝ սուղ
20.10.2020 | 01:11

1947-ին Ե­գիպ­տո­սի Ա­լեք­սանդ­րիա քա­ղա­քից հայ­րե­նա­դարձ­ված Անդ­րա­նիկ Քո­չա­րը Հայաս­տա­նում հիմք դրեց գե­ղար­վես­տա­կան լու­սան­կար­չու­թյան: Հայ­րե­նիք գա­լուց մեկ տա­րի անց Երևա­նում բա­ցեց իր ա­ռա­ջին ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը: 1962 թվա­կա­նին հիմ­նադ­րեց «Երևան» ֆո­տոա­կում­բը և տա­սը տա­րի ա­նընդ­մեջ ղե­կա­վա­րեց այն: Մեծ թվով ցու­ցա­հան­դես­ներ ու­նե­ցավ աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում։


Այ­սօր ար­դեն Ա­վետ Ա­վե­տի­սյան 19 հաս­ցեում գտն­վող երկ­հար­կա­նի տա­նը մո­տե­նա­լով կա­րե­լի է տես­նել «Անդ­րա­նիկ Քո­չա­րի ան­վան լու­սան­կար­չա­կան թան­գա­րան» ե­ռա­լե­զու ցու­ցա­նա­կը։ Այս­տեղ իր ըն­տա­նի­քի հետ ապ­րում էր լու­սան­կար­չի որ­դին՝ լու­սան­կա­րիչ, գե­ղան­կա­րիչ ՎԱ­ՀԱՆ ՔՈ­ՉԱ­ՐԸ: Թան­գա­րա­նի է վե­րած­վել տան հյու­րա­սե­նյա­կը: Տա­րած­քը փոքր է, ցու­ցան­մուշ­ներն այս­տեղ շատ չեն: Վա­հան Քո­չա­րը շա­րու­նա­կում էր կեր­տել հայ լու­սան­կար­չու­թյան պատ­մու­թյու­նը: Անդ­րա­նիկ Քո­չա­րի թո­ղած ժա­ռան­գու­թյու­նը ոչ միայն պահ­պա­նում էր, այլև հա­մալ­րում, գր­քեր կազ­մում: Սա­կայն լու­սան­կար­չի մե­ծա­գույն ե­րա­զան­քը՝ հայ լու­սան­կար­չու­թյան թան­գա­րա­նի գո­յու­թյու­նը, այդ­պես էլ ի­րա­կա­նու­թյուն չդար­ձավ։ Վա­հան Քո­չա­րը թան­գա­րա­նին էր նվի­րե­լու իր հոր հա­վա­քա­ծուն՝ 15 հա­զար նյութ (տպագր­ված լու­սան­կար­ներ, չտ­պագր­ված ժա­պա­վեն­ներ, թվայ­նաց­ված աշ­խա­տանք­ներ, տա­րաբ­նույթ ի­րեր), ո­րոն­ցից մոտ 200-ը՝ շր­ջա­նակ­ված: Վա­հան Քո­չա­րը չէր կորց­նում հույ­սը, որ դրանք մի օր ի­րենց տեղն ու դե­րը կու­նե­նան, դուրս կգան նկու­ղից, կպատ­մեն լու­սան­կար­չու­թյան պատ­մու­թյու­նը, կերկ­խո­սեն սե­րունդ­նե­րի հետ՝ վեր հա­նե­լով ա­նուն­ներ, ժա­մա­նա­կագ­րու­թյուն, դր­վագ­ներ, հա­վեր­ժա­ցած ակն­թարթ­ներ։ Չկարևոր­վեց, չգ­նա­հատ­վեց, գու­ցե ժա­մա­նակ ու մի­ջոց չկար։


Ան­վա­նի լու­սան­կար­չի հետ այս տար­վա գար­նանն եմ հան­դի­պել։ Ա­սում էր՝ այն­քան գործ կա ա­նե­լու... Վա­խե­նում էր, որ չի հասց­նի։ Նյու­թը անս­պառ էր, ժա­մա­նա­կը՝ սուղ։ Պա­տե­րազ­մա­կան այս օ­րե­րին տա­րած­վեց նրա մահ­վան բո­թը՝ հա­զար ափ­սո­սի տե­ղիք տա­լով։
Վա­հան Քո­չարն այլևս մեզ հետ չէ։
Նա կյան­քից հե­ռա­ցավ՝ թող­նե­լով մեզ իր պատ­մու­թյու­նը, ա­վանդն ու ժա­ռան­գու­թյու­նը։
Վա­հան Քո­չա­րի թոռ­նի­կը նրա ա­նունն ու­նի։ Վար­պե­տը կա­տա­կում էր՝ թան­գա­րա­նի տնօ­րե­նը թոռ­նիկս է՝ կրտ­սեր Վա­հան Քո­չա­րը։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 11359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ