ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կյանքից հեռացել է Վանիկ Մկրտչյանը

Կյանքից հեռացել է Վանիկ Մկրտչյանը
18.10.2020 | 21:21

ՀՀ ԿԳՄԱՍ նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին 70 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:


Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950 թ. Արթիկում: 1969-1972 թթ. սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-1978 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` ստանալով երաժշտական թատրոնի դերասանի որակավորում։ 1978 թվականից Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան էր, զուգահեռ 2008 թվականից աշխատել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, համագործակցել «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ։ Վանիկ Մկրտչյանի բեմական գործունեության տասնյակ տարիները հարուստ են եղել հետաքրքիր ձեռքբերումներով: Մարմնավորել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Անրի Սովաժ («Թուլակամը»), Ժուան Գանգոռու («Այս կինն իմն է»), Պարոն Օրգոն («Խաղ սիրո և պատահականության»), Մարքիզ («Հյուրանոցի տիրուհին»), Բանաստեղծ («Մեծապատիվ մուրացկաններ»), Ռոբերտ («Արևը Ձեզ հետ»), Արշակ և Պապիկ («Շողոքորթը»), Անդրե («Հանգուցյալը շրջում է քաղաքում»), Քամիյ Շանտպիզ («Կասկածը կնոջ սրտում»):

Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում: Վանիկ Մկրտչյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Էդգար Բաղդասարյանի «Մարիամ» և այլ ֆիլմերում։ Նկարահանվել է նաև տարբեր հեռուստասերիալներում։ 2010 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասան»: Նույն թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալներով, Երևանի քաղաքապետի պատվոգրով: 2011 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Դիտվել է՝ 2654

Մեկնաբանություններ