ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կի­սա­դա­տարկ շի­շը ինձ «հու­շում» է` դու այս­տեղ այլևս ա­նե­լիք չու­նես

Կի­սա­դա­տարկ շի­շը ինձ «հու­շում» է` դու այս­տեղ այլևս ա­նե­լիք չու­նես
13.10.2020 | 00:38

Եր­բեմն լի­նում են դեպ­քեր, երբ մտա­վո­րա­կա­նը լայն հան­րու­թյան հետ իր շփում­նե­րում հան­դես է գա­լիս իր չմարմ­նա­վոր­ված կեր­պա­րով, բայց հս­տակ կեն­սա­դիր­քո­րո­շու­մով։ Այդ­պի­սիք հիմ­նա­կա­նում սա­կավ են, և միայն լայն մտա­հո­րի­զո­նի տեր ան­ձինք են ի­րեն­ցից ան­կախ սե­փա­կա­նաշ­նոր­հում դույզն-ինչ տա­րա­կու­սե­լի կեր­պա­րը. և ե­թե Հե­գե­լի՝ «Ցան­կա­ցած հա­կադ­րու­թյուն կամ միտք կա­րող է իր խոր­քում հա­կադ­րու­թյուն նե­րառ­նել», ու­րեմն մտա­վո­րա­կանն է այդ հա­կադ­րու­թյան կրո­ղը։


Ա­կա­մա այս մտա­ծում­նե­րի «բե­ռան տակ» մտո­վի փնտ­րում էի այն­պի­սի մտա­վո­րա­կա­նի, որն ինձ «օգ­ներ» լից­քա­թափ­վե­լու այս մտա­ծում­նե­րի ծան­րա­բեռն ներ­կա­յու­թյու­նից, և հան­կարծ՝ ԼԵ­ՎՈՆ ՀԱԽ­ՎԵՐ­ԴՅԱՆՆ է ինձ ըն­դա­ռա­ջում՝ Լևոն Հով­հան­նե­սի­չը, ու «լսում եմ» իր ձայ­նը. «Այ տղա, էս ե՞րբ ես Բեյ­րու­թից ե­կել, Ար­մեն Հա­րու­թյու­նյա­նին հան­դի­պե­ցի՞ր»։ Ար­մեն Հա­րու­թյու­նյա­նը լի­բա­նա­նա­հայ գոր­ծա­րար, հայ գրա­կա­նու­թյան նվի­րյալ-բա­րե­րար, իր մտե­րիմ ան­ձան­ցից էր, իր դա­սա­կան սո­վո­րու­թյան հա­մա­ձայն, ա­մեն ան­գամ, երբ Բեյ­րու­թում էի լի­նում, մեկ շիշ վիս­կի էր ինձ հանձ­նում՝ բա­րե­կա­մին փո­խան­ցե­լու հա­մար։ Այս ան­գամ նույն­պես. և ես շշա­ձեռն բարձ­րա­նում եմ Ար­վես­տի ինս­տի­տու­տի տնօ­րեն-ա­կա­դե­մի­կո­սի աշ­խա­տա­սե­նյակ։ Դու­ռը կի­սա­բաց է, ինձ տես­նե­լով ձեռ­քե­րը տա­րա­ծած մո­տե­նում՝ ող­ջա­գուր­վում է, և սկս­վում է մեր զրույ­ցը (ա­վե­լի ճիշտ՝ վե­ճը) որ բա­նա­վե­ճի է վե­րած­վում՝ դա­սա­կան (մես­րո­պյան) ուղ­ղագ­րու­թյան ջա­տա­գո­վի և ընդ­դի­մա­խո­սի միջև. «Իմ գրած­նե­րը Սփյուռ­քում կար­ծես ու­րիշ մեկն է գրում, եղ­բայր, ին­չու՞ Հախ­վեր­տեան...»։ Իմ բա­ցատ­րու­թյուն­նե­րը, բնա­կա­նա­բար, գրո­շի ար­ժեք չեն ու­նե­նում, ու ես հեր­թա­կան «պար­տու­թյու­նից» չխու­սա­փե­լով նա­հան­ջում եմ՝ խո­րին հար­գա­նոք իր պատ­կա­ռե­լի վաս­տա­կի հան­դեպ։ Իսկ վիս­կիի ար­դեն կի­սա­դա­տարկ շի­շը ինձ «հու­շում» է, որ... դու այս­տեղ այլևս ա­նե­լիք չու­նես, և քայ­լերս «ի մի բե­րե­լով», ինք­նա­բա­ցարկ եմ հայ­տա­րա­րում։


Զար­մա­նա­լի մի ի­րո­ղու­թյուն կա Լևոն Հախ­վեր­դյա­նի կեն­սագ­րու­թյան մեջ. տա­րի­ներ ա­նընդ­մեջ ապ­րե­լով չա­փա­զանց բուռն ստեղ­ծա­գործ կյան­քով, գրա­կա­նա­գե­տի, թա­տե­րա­գե­տի, հրա­պա­րա­կա­խո­սի, թարգ­ման­չի իր վաս­տա­կով նա այ­նուա­մե­նայ­նիվ, հան­րու­թյա­նը ա­վե­լի ներ­կա­յա­նա­լի դար­ձավ, հա­մե­նայն դեպս ես այդ­պես եմ կար­ծում,«Զրույց­ներ լեզ­վի մա­սին» (1998) չա­փա­զանց ու­շագ­րավ ու տա­կա­վին ու­սում­նա­սի­րե­լի գր­քով։ Ի­րա­վամբ՝ հա­յա­խո­սու­թյան ու հա­յամ­տա­ծու­թյան դես­պա­նոր­դի նվի­րյա­լու­թյան տա­րի­նե­րի տք­նան­քի ար­գա­սիք... Գո­յու­թյուն ու­նի այս­պես կոչ­ված «ինք­նա­կեն­սագ­րա­կան մե­թոդ», այն կար­ծում եմ նշա­նա­կա­լից է հատ­կա­պես Լևոն Հախ­վեր­դյա­նի պա­րա­գա­յին. թա­տե­րա­գի­տա­կան և գրա­կա­նա­գի­տա­կան (հատ­կա­պես Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը արժևո­րե­լու ա­ռու­մով) աշ­խա­տու­թյուն­նե­րում, ինչ­պես նաև հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­նե­րում մե­ծա­պես առ­կա է կեն­սա­փոր­ձը, աշ­խար­հըն­կա­լու­մը: Եր­կեր և կեր­պար­ներ վեր­լու­ծե­լիս («Եր­կեր և կեր­պար­ներ», 1964), դե­րեր և դե­րա­սան­ներ արժևո­րե­լիս («Դե­րեր և դե­րա­սան­ներ», 1977), և որևէ ար­տիս­տի կյան­քի և գոր­ծու­նեու­թյան ընդ­հա­նուր պատ­կե­րը ներ­կա­յաց­նե­լիս («Սու­րեն Քո­չա­րյա­նի ար­վես­տը», 1959), Լևոն Հախ­վեր­դյա­նը ձգ­տում է իր տե­սան­կյու­նից, փոր­ձա­ռու­թյու­նից բա­ցա­հայ­տել այն­պի­սի ի­րո­ղու­թյուն­ներ, վեր­լու­ծա­նյութ ընտ­րել հո­գե­բա­նա­կան այն­պի­սի նր­բե­րանգ­ներ, ո­րոնք մինչ այդ վրի­պած են ե­ղել գրա­կա­նա­գետ­նե­րի, թա­տե­րա­գետ­նե­րի ու­շադ­րու­թյու­նից՝ զո­րօ­րի­նակ «Պա­րույր Սևա­կը զու­գա­հեռ­նե­րի վրա» հու­շագ­րու­թյու­նը, որն իր տե­սա­կի մեջ խախ­տել էր ար­դեն ըն­դուն­ված հու­շագ­րա­կան և գրա­կա­նա­գի­տա­կան ժան­րե­րի սահ­ման­նե­րը. մի կող­մից մար­դու, մյուս կող­մից բա­նաս­տեղ­ծի կեր­պար­նե­րի կեր­պըն­կալ­ման դժ­վա­րին զու­գակշ­ռումն էր իր ու­սե­րին վերց­րել հա­խուռն ու գե­ղա­գի­տո­րեն էքս­ցենտ­րիկ կյան­քով ապ­րող մտա­վո­րա­կա­նը։
«Ին­չո՞ւ թարգ­մա­նե­ցիք Կու­նի «Հին Հու­նաս­տա­նի լե­գենդ­ներն ու ա­ռաս­պել­նե­րը», (1956, 1979), «Հին Հռոմ» պատ­մա­գիր­քը» (1955): Սա իմ հար­ցա­շա­րի հար­ցե­րից հեր­թա­կանն էր՝ մեր մի հան­դիպ­ման ժա­մա­նակ։ Երևի ցան­կա­լի հարց էի տվել, ան­մի­ջա­պես ա­սաց. «Սրի­կա, ա­վե­լաց­րու Կոկ­լեն-Ա­վա­գի «Դե­րա­սա­նի ար­վես­տը», թե՞ տե­ղյակ չես, չես կար­դա­ցել, չնա­յած լավ էլ դե­րա­սան ես, գի­տես ու՞մ, ի՞նչ, ե՞րբ ես հարց տա­լիս, բայց նաև օգ­նում ես... Մեր ըն­թեր­ցող­նե­րը ի­մա­ցու­թյան կա­րի­քի մեջ են, տես, ռուս­նե­րը ին­չեր են թարգ­մա­նում, հայ գրո­ղը, մտա­վո­րա­կա­նը սն­վե­լու կա­րիք ու­նի»։ Ա­մեն ինչ պարզ էր. հի­մա, բնա­կա­նա­բար, ես ճի­գեր գոր­ծադ­րե­լով եմ հի­շում նրա մեկ­նա­բա­նու­թյու­նը. նա բա­ռե­րի շեշ­տա­դիր ա­ռո­գա­նու­թյամբ էր խո­սում՝ ստի­պե­լով ինձ դառ­նալ հա­մակ ու­շադ­րու­թյուն։ Հա­մե­նայն դեպս, Լևոն Հախ­վեր­դյա­նի միտք բա­նին ջա­նում եմ ճշգ­րիտ հա­ղոր­դել, և ա­մենևին «ստեղ­ծա­գոր­ծե­լու» կա­րիք չեմ զգում՝ ոչ միայն նրան մե­ծա­րե­լու, այլ նաև իմ դի­ման­կա­րա­յին էս­քի­զը զո­րում եմ հնա­րա­վո­րինս ան­խա­թար պա­հե­լու հա­մար, կար­ծում եմ` չեմ վրի­պել և չեմ դար­ձել իր «ներ­քին հույ­զե­րի մո­տեց­ման գե­րին», այս­պես միշտ և շա­րու­նա­կա­բար։


Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ