03.09.2024|
12:47
Նիկոլ Փաշինյանը տիեզերական մասշտաբի սուտ է ասել՝ հայտարարելով․ «ՈՒզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում երբեք Կիրանցում դասի գնալն ու ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր»։ Սահմանազատման անվան տակ Կիրանցի տարածքները, կադաստրից տրված, սեփականության իրավունքի վկայական ունեցող թվով 58 հողատարածք, չգիտեմ ինչի դիմաց, անօրինական կերպով հանձնել է Ադրբեջանին, որի հետևանքով նորակառույց դպրոցը սահման դարձած պատից մոտ 40 մետր հեռավորությամբ է գտնվում, Նիկոլ Փաշինյանը անպատասխանատու կերպով ասել է, թե երբեք Կիրանցում դասի գնալն ու ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր։ Ես բազմիցս եղել եմ Կիրանցի դպրոցի նախկին շենքում, որը վթարային էր, սակայն այդ շենքից (մինչև Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելը) Ադրբեջանի հետ սահմանը կիլոմետերով հեռու էր։