Ադրբեջանցի թուրքի համար Ղարաբաղը էս շարժման նույնիսկ զանգը չէ, զանգի լեզվակն էլ չէ, լեզվակի պարանն է:
Ղարաբաղը առիթ էր Ադրբեջանի իսլամական մեծ շարժման համար:
Ուզում է մեծ Ադրբեջան ստեղծի, պարանով անցնի Հարավային Ադրբեջանը, Հյուսիսային Իրանը միացնի, որտեղ տասը միլիոն ադրբեջանցի է ապրում, իրենց ասելով՝ աղվանների ցեղն է, նույն լեզվով են խոսում:
Կողքն էլ Թուրքիան է: Գնալ-միանալ են ուզում Թուրքիայի հետ:
Գնաց, հետն էլ կտանի Ղարաբաղը, Նախիջևանը: Նրանց նպատակները շատ ավելի մեծ են: Մոսկվան գիտե: Պատահական չէ, որ ռուսը զորք մտցրեց: Էս շարժումը իրենց համար ոչ Ղարաբաղի հարց է, ոչ էլ իշխանություն գրավելու, ադրբեջանցի թուրքը մեծ շարժում է սկսել աշխարհի դեմ:
Կենտրոնը կոնկրետ 1918 թվականից գտնվում է Բաքվում:
Ռուսներն էլ վախ ունեին: Նույն իսլամական շարժումով ժամանակին Նարիմանովը վախեցրեց Մոսկվային, և Մոսկվան Նախիջևանն ու Ղարաբաղը տվեց Ադրբեջանին:
Հենց հիմա էլ ամեն կերպ ահաբեկում են:
Ադրբեջանցի թուրքը ո՞վ ասաց չի վախենում, ինքն էլ վախենում է. էսօր մեր և ռուսի շահերը համընկնում են:
Ադրբեջանցիներն անընդհատ ուզում են ռուսին եղբայր դուրս բերել:
Բայց ռուսը, իհարկե, լավ գիտե, որ հայն է իր դարավոր բարեկամը:
Համո Սահյան
Սուսաննա Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջ