...Ասում ենք՝ սիրուն թուրքեր, սիրուն քրդեր, սիրուն արաբներ, գերմանացիներ, հրեաներ, ֆրանսիացիներ, պարսիկներ (մի պարսկուհի ուսանողուհի ունեի՝ կապուտաչյա, ոսկեծամ... դեռ էն գլխից են խառնվել մեր արյանը): էդ ինչպե՞ս...
Որբացած, գերեվարված, անտեր մնացած հայերի ու հայուհիների, մեր երեխաների կենսաբջիջներո՛վ բազմացած ու սիրունացած, հղկված, ազնվացած օտարազգիներ:
Սիրուն կանանցից, աղջիկներից, տղաներից, երեխաներից շատերին շուն թուրքերը պահեցին, տարան իրենց տուն, քրդերը և՛ սպանեցին, և՛ պահեցին, փրկեցին, առևանգեցին, արաբները օգնեցին, ապաստան տվեցին, որդեգրեցին, ամուսնացան շատերի հետ, նույնը՝ շատ ֆրանսիացիներ, գերմանացիներ, ամերիկացիներ, ու գեղեցկացան նրանց սերունդները:
Նորածին, որբ մանուկներ եղան, ովքեր մինչ ի մահ այդպես էլ չիմացան, որ ազգությամբ հայ են և կյանքից հեռացան՝ որպես թուրք, քուրդ, ֆրանսիացի, գերմանացի...
Արևմտյան կորսված Հայաստանի հայերի մեջ տգեղներ չե՛ն եղել, հապա նայե՛ք հին լուսանկարներում պատկերված հայերին՝ տղամարդիկ ու կանայք՝ ազնվազարմ, հպարտ կեցվածքով, կանայք՝ շատ ինքնատիպ գեղեցկությամբ, տղամարդիկ՝ կոճղեզ, գրավիչ, խոհուն դիմագծերով, մանուկները՝ հրեշտակային...
Եթե բարբարոս թուրքերը մեզ պարտք են կյանքով ու ինչքով, Հայոց ցեղասպանությունը ծրագրած գերմանացիները՝ մի նոր Նյուրենբերգով, Եվրոպան՝ իր անտարբեր պահվածքի համար, ապա՝ շատ ազգեր մեզ պարտական են հայոց գենից փախցրած, գողացած արյան, հայկական կենսաբջիջների շնորհիվ գեղեցկացած սերունդներ ունենալու համար:
ՄԵՆՔ ԱՇԽԱՐՀԻՆ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆՔ ՏԱԼՈՒ. ՄԵՆՔ, Ի ԼՈՒՐ ԱՇԽԱՐՀԻ, ՊԱՀԱՆՋԱՏԵ՛Ր ԵՆՔ...
Կարինե ԱՎԱԳՅԱՆ