«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Սիրամարգ». Կարո Վարդանյան

«Սիրամարգ». Կարո Վարդանյան
26.01.2023 | 07:21

Ծաղիկներս շատ էին փարթամացել, ու ծաղկամաններն արդեն փոքր էին նրանց համար: Իրիկունը մտա ծաղկի խանութ, որ նոր ծաղկաման ու հող գնեմ: Դեռ դռների մեջ էի, երբ ներսից ծանոթ աղմուկ լսվեց: Առաջացա ու ինչ տեսնեմ... Հողի պարկերի մոտ կանգնած Վաղոն շան լափ էր թափում վաճառողի գլխին.


-Էս հող ես ծախո՞ւմ, արա՛:
-Այո:
-Տո ա՛յ հողատու, բա որ հիմա ծաղիկներդ մտցնեմ... ու դառնաս սիրամարգ, դուրըդ կգա՞:
-Հանգստացեք, սա Ռուսաստանից բերված սևահող է՝ հարստացված տարբեր պարարտանյութերով:
-Ուրեմն ռուսների հողերն ես ծախո՞ւմ:
-Հա:
-Բա էդպես ասա: Դրանք մեր հողերը շատ են ծախել: Բայց լավ իմացի, եթե մեր հողերին էլ ձեռ տաս՝ միանգամից կդարձնեմ սիրամարգ:

Դիտվել է՝ 20137

Մեկնաբանություններ