«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ». Արգամ Պողոսյան

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ». Արգամ Պողոսյան
22.10.2022 | 10:30

Վաղ թե ուշ «ազգակործան պատուհասը», ընտանյոք հանդերձ, «ծլկելու» է երկրից՝ արևմտյան «մի տաքուկ ու հարմարավետ անկյունում» քարշ տալու իր անպատիվ ու անարժեք կյանքի անիմաստ օրերը, հայոց պատժիչ բազկի ահն ու սարսափն էլ՝ ընդմիշտ սրտում:
Վաղ թե ուշ հայ ազգի արժանավոր զավակներն իրենց ձեռքն են վերցնելու «ազգակործան պատուհասի» ձեռամբ անդունդի եզրին հասցրած պետության ղեկն ու Հայաստանը ոտքի են կանգնեցնելու այս ծնկաչոք վիճակից:


Եվ, ի վերջո, վաղ թե ուշ բոլոր հայերը ստիպված են լինելու պատասխան տալ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո իրենց արածների, ինչպես նաև չարածների համար:
Մի մասին հարցադրում են անելու իրավապահները՝ նրանց, ովքեր ուղղակիորեն մաս են կազմում «պատուհասի» ազգակործան գործունեությանը և ովքեր չեն հասցնի կամ տեղ չեն ունենա «ծլկելու»: Մի մասին հարցադրում է անելու հասարակությունը՝ նրանց, ովքեր «հանրային ճանաչված դեմքեր» են համարվում: Մի ստվար զանգվածի էլ հարցադրում են անելու իրենց սեփական զավակներն ու թոռները:


Առաջինների պարագայում գրեթե պարզ է ինչ է լինելու՝ օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են գիտակցաբար հայրենավաճառությամբ զբաղված բոլոր իշխանավորները: «Հանրային ճանաչված դեմքերի» դեպքում նույնպես պարզ է՝ հասարակական անողոք պարսավանք և հանգրվան համազգային աղբանոցում : Ամենածանրը երրորդների վիճակն է լինելու, որոնց ոչ պատժող է լինելու և ոչ էլ պարսավանքի ենթարկող, բայց որոնք ոչ մի կերպ չեն կարողանալու ուղիղ նայել սեփական զավակների ու թոռների աչքերին և պատասխանել ազգի պատմության այս արհավիրքային շրջանում իրենց պահվածքի և դիրքորոշման վերաբերյալ նրանց հարցադրմանը: Եվ այդժամ անպայման կհիշեն մեծն Մաթևոսյանի խոսքերն այն մասին, որ «մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ», և անպայման հստակ կգիտակցեն ու կզգան իրենց «հիշողությունազուրկ անասուն» լինելը:


Վաղ թե ուշ մեր Հայրենիքը թոթափելու է թյուրքական հաճկատար «պատուհասի» ազգակործան գործունեության հետևանքներն ու նորեն դառնալու է համայն հայության արժանապատիվ ու անվտանգ բնօրրանը: Այսօրը ապրե՛նք հիշողությամբ, որպեսզի վաղն այդ բնօրրանում մեր վաստակած տեղն ունենանք և մեզ ՄԱՐԴ զգանք, ոչ թե…

Դիտվել է՝ 17571

Մեկնաբանություններ