Ժողովրդի ընկալմամբ՝ Անդրանիկը շատ ավելին է, քան ժողովրդական հերոսը ու, ինչպես ընդունված է ասել, ֆիդայապետը։ Հայ ժողովուրդը նրան դասում է սրբերի շարքը։ Սա՛ է ամենամեծ գնահատականը ԱՆՀԱՏԻ։
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ. «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության: Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի`իմ հարազատ ժողովրդի ազատությանն ու բարեկեցությանը: Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:
Ամեն օր, գլուխներդ բարձին դնելուց առաջ, հիշեք, թե այդ օրը ի՞նչ եք արել ձեր ազգի համար»: