17-րդ դարի նշանավոր արքա Շահ Աբաս առաջինը, որը հայտնի էր նաև հայ ժողովրդի մեծ տեղահանով՝ Հայաստանից Պարսկաստան, սովորություն ուներ իր արտաքին տեսքը փոխելու և չարչու, չքավորի ու այլ կերպարանքով հասարակ ժողովրդի մեջ մտնելու` նրանց կարծիքը իր մասին իմանալու նպատակով: Այժմ ցուպը ձեռին դուռնեդուռ ընկնելու կարիքը էլ չկա: Ցանկացած իշխանավոր կարող է մի ուրիշ անունով գրանցվել հանրային ցանցերում ու կարդալ իր մասին մեկնաբանությունները, միայն թե ունենա ամուր նյարդեր: