Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իմ խնձորային օրը` բարի ախորժակ

Իմ խնձորային օրը` բարի ախորժակ
03.11.2013 | 12:37

Առավոտյան խնձոր ուտելը հրաշալի է. խնձորն ախտահանում է բերանը, ստամոքսը նախապատրաստում ուշ նախաճաշին: Իսկ տնեցիների համար լավագույն նվերը կիրակնօրյա այս հանգստի մեջ իմ խնձորով թխուկն է, իմ Շարլոտկան: Շատ բան պետք չէ, ի դեպ, այն պատրաստելու համար. երեք-չորս ձու` կապված ձվի մեծությունից, մեկ թեյի թեթև բաժակ շաքարավազ, 20 գրամ հալեցրած կարագ, կես թեյի գդալ վանիլին, կես թեյի գդալ փխրեցնող կամ սոդա, մեկ թեյի թեթև բաժակ ալյուր և երեք խնձոր (նախընտրելի է Գոլդեն տեսակի խնձորը), կես կիտրոն: Եվ դուք երջանիկ եք: Իսկ մինչ խնձորային երջանկության ձեր բաժինը վայելելը նախապես մաքրում, կես սմ շերտերով կտրտում եք խնձորները, կարող եք երկարությամբ կտրտելուց հետո շերտիկները նաև կիսել և վրան քամել կիտրոնը: Խառնում եք խնձորը, որպեսզի կիտրոնի հյութը տարածվի բոլոր շերտերի վրա: Անցեք խմորին: Այն պետք է պատրաստել անպայման էլեկտրական հարիչով, հակառակ դեպքում խմորը բավարար փխրուն չի ստացվի և Շարլոտկայի հմայքը չի ունենա: Բաղադրիչները ավելացնում և խառնում եք վերը նշված հերթականությամբ: Ձուն և շաքարավազը երկար հարում եք, որպեսզի զանգվածը փրփրի-բարձրանա, այնուհետև հերթով ավելացնում մյուս մթերքները և հարում: Թխուկի ամանը յուղում եք և շաղ տալիս ալյուր ընդհուպ մինչև ամանի պատերը` երկու-երեք սմ բարձրությամբ, կարող եք նաև պարզապես յուղաթուղթ փռել և յուղել: Յուղել կարելի է սովորական արևածաղկի ձեթով: Ամանի տակ գդալ-գդալ տարածելով լցնում եք խմորը մոտ կեսից մեկ սմ բարձրությամբ: Վրան շարում եք խնձորի շերտերը և զգույշ ավելացնում խմորի մնացած մասը` աշխատելով, որ խմորը ծածկի խնձորի բոլոր շերտիկները: Դնում եք թխվելու ձեր ջեռոցի` բիսկվիթի համար նախատեսված ջերմաստիճանում: Խնձորով թխուկները օգտակար են նրանց համար, ովքեր աղիների խցանման խնդիր ունեն, քանի որ խորոված-եփած խնձորը թուլացնում-կարգավորում է աղիների աշխատանքը: Առողջ եղեք:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ