ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Կարևորը գիտելիքն է, ոչ թե «նկարված» գնահատակա

Կարևորը գիտելիքն է, ոչ թե «նկարված» գնահատակա
17.04.2009 | 00:00

Երեկ կրթության և գիտության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆՆ ամփոփեց վերջերս հանրապետությունում անցկացված գիտելիքների ընթացիկ գնահատման արդյունքները, ինչպես նաև անդրադարձավ միասնական և ավարտական քննությունների արդեն ավարտված հայտագրման գործընթացին։
Մարտի 9-14-ը գնահատման և թեստավորման կենտրոնը, անցկացնելով գիտելիքների ընթացիկ գնահատում, նպատակ ուներ ճշգրիտ գնահատել հանրակրթության որակն ու մակարդակը, վեր հանել առկա խնդիրներն ու միջոցներ ձեռնարկել թերությունները շտկելու ուղղությամբ։ Կենտրոնի տնօրենը մտահոգիչ համարեց հանրապետության հանրակրթական դպրոցներում անցկացված ընթացիկ քննությունների արդյունքները։ Ըստ նրա՝ այսպիսի ստուգումներից հետո է միայն պարզ դառնում, թե որքան աշխատանք կա անելու։ «Արդյունքները ցույց տվեցին, որ հանրակրթության ոլորտում բավականին շատ խնդիրներ ունենք՝ դասագրքերի, ծրագրերի, ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների գիտելիքների մակարդակի բարձրացման առումով։ Դրա վրա պետք է աշխատել, որովհետև հանրակրթությունը կապ չունի մասնագիտության հետ։ Չի կարելի հանրակրթության ոլորտում բավարարվել միջին արդյունքով։ Հանրակրթության մակարդակը պետք է լինի բարձր, 100 տոկոսանոց բարձր։ Դա պետք է լինի որպես նպատակակետ»։ 9-11-րդ դասարաններում անցկացված քննությունների արդյունքում «Հայոց լեզու և գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից աշակերտների միջին գնահատականը 5 բալանոց համակարգով եղել է 3-4, «Մաթեմատիկայից»՝ 3։
Մանուկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ մեր դպրոցները քննությունների անցկացման նոր մեթոդներին պատրաստ չեն։ Դժվարանում են ինտերնետից օգտվել կամ քննությունների անցկացման համար թուղթ հատկացնել։ Մեր աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները չեն գիտակցում, որ կարևորը աշակերտների գիտելիքների ճիշտ գնահատումն է, ոչ թե բարձր արդյունքներ ներկայացնելը։
Նշենք, որ միասնական և ավարտական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին և կավարտվեն հունիսի 20-ին։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3781

Մեկնաբանություններ