23.07.2024|
06:57
Չարենցի դպրոցը՝ իմ դպրոցը՝ 1953 թվին։ Դեռ մի քսան տարի կանցնի, մինչև ես սկսեմ հաճախել էս դպրոցը, էս բարակ նորատունկ ծառերն արդեն խիտ սաղարթով, մեծ, հասուն ծառեր դարձած կլինեն, փողոցում արդեն էնքան մեքենա կլինի, որ փողոցն անցնելն էսքան ապահով չի լինի, դպրոցի պատերն էլ քսան տարի անց ավելի մգացած կլինեն, ու դիմացը Չարենցի կիսանդրին կլինի, հետևում դպրոցի նոր մասնաշենքը կառուցած կլինեն, որտեղ կլինի, կարծեմ, Հայաստանում առաջին լինգաֆոնային սենյակը, ու էդ սենյակում մենք կանցկացնենք անգլերենի մեր առաջին դասերը։