Եթե ինտրիգների պատճառով, Ազգային Ազատագրական - Սրբազան Շարժումը մինչև աշուն հաջողության չհասավ և նիկոլֆազը մնաց իշխանության, նա իր սեփականատերերի «դաբրո»-յով, հաջորդ ընտրությունների ժամանակ փորձելու է իրականացնել նրանց սցենարը (այս մասին կգրեմ վերջում)։
Նոր ձևավորվող աշխարհակարգի երկրորդ բևեռը, որպեսզի թույլ չտա նիկոլֆազենց այդ սցենարը, կիրառելու են իրենց մեթոդները։
Աշնանը սկսելու են քացու տակ գցել նիկոլֆազենց՝ տնտեսական, քաղաքական և այլ առումներով, այնքան ժամանակ, մինչև վերջինս դիրքավորվի այնպես, ինչպես անհրաժեշտ է վերոնշյալ բեևեռին։
Չեմ զարմանա, որ նիկոլֆազը, գիտակցելով իրեն սպասվելիքը և աթոռը պահպանելու նպատակով, կայացնի իր համար շատ ցավոտ կադրային որոշումներ և կանխավ դիրքավորվի այնպես, ինչպես իրենից պահանջվում է։
Շրջանառվող այն թեզերը, որ Կրեմլը երբեք չի համագործակցի նիկոլֆազենց հետ, որովհետև գերադասում է այս կամ այն անձին, սին են։
Կրեմլը կհամագործակցի յուրաքանչյուր, իրենց նկատմամբ ճիշտ դիրքավորված անձանց հետ այնքան ժամանակ, քանի դեռ վերջիններս չարաճճիություն չեն անում։
Կամ՝ մինչև Հայաստանի քաղաքացիները փոխեն սեփական իշխանություններին։
Ի դեպ, ասեմ` այդ դեպքում էլ, նորաթուխ իշխանությունները ևս ստիպված են լինելու ճիշտ դիրքավորվել, այլապես նրանց կպարտադրեն։
Նրանք, ովքեր փորձում են միևնույն ժամանակ խաղեր տալ երկու բևեռների հետ, Հայաստանում իշխանություն լինելու շանսեր չունեն։
Իսկ ո՞րն է այն սցենարը, որը նիկոլֆազենք իրենց տերերի հետ փորձելու են իրականացնել հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ։
Ռուսատյացներին դարձնել քաղաքական գործոն արևմտամետների ярлык-ի տակ և խցկել պառլամենտ։
Նիկոլֆազենք ցանկանում են, որպեսզի հաջորդ պառլամենտ, բացի 2 արմատական ընդդիմադիր քաղաքական թիմերից, որոնք այսպես թե այնպես անցնելու են, որքան էլ գերագույն ոջիլը չուզենա, սղղցնեն ևս 4՝ իրենց կողմից վերահսկելի թիմեր։ Դե ՔՊ-ն՝ մեկ, Վազգենի արամը, շիրինով, բաբաջով, խզմալ-մզմալով՝ երկու, և այլ երկու քաղաքական, հիբրիդ ուժեր, որոնք նիկոլֆազին քննադատելով կորսան վերջինից հիասթափված «հպարտ քաղաքացիների» ձայները։
Բայց, հենց որ մանդատները վերցնեն, ռուսերեն ասած тут же переобуются в воздухе և «նախկիններին» չմիանալու պատճառաբանությամբ, կապահովեն բավարար ձայներ՝ նիկոլֆազին վարչապետ վերընտրելու համար։
Նպատակ ունեն եվրոպացիներին ցույց տալու, թե ընտրությունները որքան «արդար» ու պուպուշ են, որ որևիցէ քաղաքական թիմ 50+1 % ձայն չի վերցրել։ Նաև նիկոլֆազը հնարավորություն կստանա ձև տալ բալանսավորված արտաքին քաղաքականության իմիտացիայի, ժամանակ շահելով մինչև 2031 թիվը, երազելով թե Կրեմլում կարող է իշխանափոխություն տեղի ունենա և ինչ-որ բան փոխվի։
Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ