Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Իմ սրտի քաղաք Գյումրի

Իմ սրտի քաղաք Գյումրի
07.12.2023 | 15:08

Հայրենիքիս մեջ դու սրբատեղի,

Իմ ծննդավայր, չքնաղ իմ Գյումրի,

Ինչքա՜ն սևամաշ օրեր ես քաշել,

Աղետներ տեսել, ցավից խենթացել։

Խենթացել ես դու, սակայն չես ծնկել,

ՈՒժ ես հավաքել, կանգուն մնացել,

Այո, այսօր էլ, այսքան տարի անց,

Շատ խորն է ցավդ և վերքերդ՝ բաց։

Սակայն հավատքով սպասում ենք մենք,

Որ գարուններդ դեռ առջևում են,

Հանճարներ տված մեր հայրաքաղաք,

Դեռ որքա՜ն հանճար և բարիք կտաս։

Հիմա, որ կարդան, գուցե մտածեն՝

Էլի պարծենկոտ գյումրեցու միտք է,

Բայց որ ես չասեմ, բոլորը գիտեն,

Ինչքան գյումրեցի մեծեր են եղել։

Շիրազ, Իսահակյան, Մկրտչյան, Շերամ,

Իր թովիչ ձայնով գերող Ֆլորան,

Էլ որին ասեմ, որին մոռանամ,

Ախր, հանճարներ այստեղ այնքա՜ն կան։

Ի՜մ հայրաքաղաք, իմ սրտի մեջ ես,

Կարոտած սրտով երազում եմ ես,

Քայլել հինավուրց քո փողոցներով,

Իմ չքնաղ Գյումրի, հիանամ քեզնով։

Օրհնված լինես ու միշտ պաշպանված,

Աստծո Սուրբ Աջը քեզնից անպակաս,

Էլ երբեք, երբե՛ք վիշտ ու ցավ չապրես,

Օրեցօր, Գյումրիս, ծլես ու ծաղկես։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5594

Մեկնաբանություններ