ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ե´վ դերակատարներն են նույնը, և´ սցենարիստները

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ե´վ դերակատարներն են նույնը, և´ սցենարիստները
14.04.2014 | 15:39

Սերժ Սարգսյանը բավականին հետաքրքիր հայտարարություն է արել, նշելով, որ անկեղծորեն ներկայացրել է նոր վարչապետին բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ սեփական թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ:
Փաստորեն Սերժ Սարգսյանն ընդունում է, որ խնդիրներ կան անգամ սեփական թիմում:
Գիտեք, գուցեև սխալվում եմ, այդուհանդերձ, չեմ հիշում մի դեպք, երբ նորաստեղծ կառավարության մեկնարկը տրված լինի այսպիսի գնահատականով:
Ավելի անկեղծ լինենք, մեծ համարձակություն է պետք կամ կրկնակի մեծ ցանկություն՝ արմատական ակնկալիքներ ունենալ նոր կառավարությունից, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, մեր կյանքում կփոխվի, քանի որ և´ դերակատարներն են նույնը, և´ սցենարիստները:
Պատկերավոր ասած, հին մարդկանցով նոր կառավարություն չի լինում:
Կլինեն, անշուշտ, կոսմետիկ կադրային փոփոխություններ, սակայն ամեն ինչ կավարտվի դրանով:
Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:
Գոնե ինձ համար, այսօրվա նշանակումը բոլորովին այլ ազդանշան էր՝ քաղաքական հետագա զարգացումների համար, որը վերաբերում է այլ ուժերի, մասնավորապես՝ նրանց, ովքեր չեն միանա նոր կառավարությանը:
Այդ ուժերը շատ լավ հասկանում են, որ Սերժ Սարգսյանն օբյեկտիվորեն և աստիճանաբար մտնում է «կաղ բադիկի» ցիկլի մեջ, և չեն ցանկանա կիսել նրա հետ քաղաքական պատասխանատվությունը առաջիկա ժամանակաշրջանի համար, հետևաբար կազմում են քաղաքական իրենց օրակարգը:
Կարճ կապենք. Հայաստանի քաղաքական ազդեցիկ ուժերը պատրաստվում են նախագահական ընտրությունների, և նրանց թեկնածուն, ըստ ամենայնի, լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, ում կաջակցեն մեր երկրի առաջին և երկրորդ նախագահները:
Իսկ դա արդեն լրիվ այլ խոսակցության թեմա է:

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ