ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. «Հապա մի տեսնեմ, թե ո՞վ է իմ դեմ դուրս գալիս ու պահանջում իմ հրաժարականը»

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. «Հապա մի տեսնեմ, թե ո՞վ է իմ դեմ դուրս գալիս ու պահանջում իմ հրաժարականը»
11.04.2014 | 14:06

Կառավարության արտահերթ հրաժարականով, սահմանադրական փոփոխությունների առաջարկով, ԱԺ խմբակցությունների հետ կոնսուլտացիայով ու վարչապետի թեկնածությունը մինչև երկուշաբթի հետաձգելով՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ ասում է հետևյալը.
1. նրանք, ովքեր պաշտոն են ուզում, որ երկրում այլ սոցիալ-տնտեսական քաղաքականություն իրականացնեն, թող գան մտնեն կոալիցիա, նրանց ընդհուպ կտրվի վարչապետի պաշտոն:
2. նրանք, ովքեր ոչ միայն քաղաքականության փոփոխություն, այլ նաև դրա հետ մեկտեղ համակարգափոխություն են ուզում, կարող են մտնել կոալիցիա և զուգահեռաբար ներգրավվել սահմանադրական փոփոխությունների գործընթացում, իսկ եթե կառավարությունից ու պաշտոններից էլ են հրաժարվում, թող մասնակցեն միայն համակարգափոխությանը, ինչպես պահանջում են այս տարիների, ամիսների ընթացքում:
3. Ինքը երաշխավորում է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում նորից չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, վարչապետ չի լինելու, հետևաբար, ովքեր անգամ ուզում են սահուն, անցնցում և ամբողջական իշխանափոխություն, դա հնարավոր է անել, մտնելով սահմանադրական բարեփոխումների մեջ, իսկ 2017-2018-ին դա տեղի կունենա՝ իշխանության սահուն փոխանցումով:
4. Իր նման առաջին և երկրորդ նախագահներն էլ պետք է հայտարարեն, որ չեն հավակնում վերադառնալու իշխանության և աթոռակռիվ չեն անում, այլ փրկում են երկիրը գահավիժումից, ինչպես հայտարարում են:
5. Իսկ եթե չեն ցանկանում ընդունել վերը նշված առաջարկներից ոչ մեկը, որոնցից ամեն մեկը համահունչ է վերջին շրջանում ընդդիմախոս քաղաքական ուժերի հայտարարությունների պահանջներին, ձեռնոց է նետում. «Հապա մի տեսնեմ, թե ո՞վ է իմ դեմ դուրս գալիս ու պահանջում իմ հրաժարականը»:
Հետո էլ ոմանք թերագնահատում են Սերժ Սարգսյանին:

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ