Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Պարզ խոսակցություն գաղթից առաջ

Պարզ խոսակցություն գաղթից առաջ
22.01.2024 | 16:57

Եվային ասեցի, որ արդեն պիտի գնանք տնից:

ԵՎԱ - Պապ ես էլ օզում չում (չեմ ուզում) հայ ինիմ (լինեմ)։

ԵՍ - Խե՞ բալաս։

ԵՎԱ - Որովհետև թորքերը միշտ կյամ ըն մեզ նհետ կռեվ անում հաղթում ու մունք ստիպված մեր տները թողում ընք քինամ (գնում)։

Ես այդ պահին խոսելու ունակությունս կորցրի ու պարզապես լռեցի, սառած հայացքով նայեցի նրան:

Որոշ ժամանակ լռելուց հետո Եվան փորձեց մեղմել իրավիճակը ու կրկին հարց ուղղեց ինձ։

- Պապ բայց էլի նորից կյալու՞ ընք չէ։

Ես կրկին լռեցի, որովհետև չէի կարող պատասխանել, չէի ուզում խաբել:

ՈՒ մինչե հիմա ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս ու բազմաթիվ հարցադրումներ եմ անում ինքս ինձ, փորձում եմ հասկանալ ի՞նչն եմ սխալ արել, ի՞նչ պիտի անեի, որպեսզի իմ յոթնամյա աղջիկը չտեսներ գաղթը, չզգար ցեղասպանության վտանգը, չլսեր ռումբերի ձայները, չիմանար թե ինչ է պարտությունը, հայրենազրկումն ու նման բան չասեր ինձ, ԻՆՉՈԻ՞…

Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել:

Վահե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.

Նկարում Եվայի հայրենի օջախում անցկացրած վերջին րոպեներն են։

Հրաժեշտ է տալիս իր ծննդին նվեր ստացած սիրելի ճագարիկին՝ Միային։

Մինչև վերջին պահը խնդրում էր, որ բերեինք մեր հետ, բայց ավա՜ղ հնարավորություն չկար:

Վարդգես ՕՎՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3780

Մեկնաբանություններ