Դուք էդպես էլ ոչինչ չհասկացաք:
Ցեղասպանությունը միայն ֆիզիկապես սպանելով չի լինում, այլ բարոյապես ոչնչացնելով, այլ զրկելով քեզ դիմադրողունակությունից։
Նախկինում ցեղասպանությունը ավարտին հասցնելու համար ոչնչացնում էին էլիտաները, մտավորականությանը, իսկ հիմա` հասարակության ամենացածր, ամենատգետ մասին ավանգարդում շարելով և նրանց այդ նույն ժողովրդի գլխին տիրակալ կարգելով։
Իսկ տգետը միշտ առաջինը մեղավոր ժողովրդին է տեսնելու ու սեփական ձեռքերով այդ նույն ժողովրդին կախաղան է հանելու։
Իսկ դուք դեռ կասկածո՞ւմ եք, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է...
Տգետներին քաղաքական առաջնորդության հարթակում տեսնելիս պետք է ո'չ թե ծիծաղել, այլ վախենալ: