Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Արմեն Աշոտյան. Ուրեմն հսկայական ռուսական քաղաքական ու մեդիա ռեսուրսը հեչ, դու՞ պիտի ռուս խաղաղապահներից խոսես

Արմեն Աշոտյան. Ուրեմն հսկայական ռուսական քաղաքական ու մեդիա ռեսուրսը հեչ, դու՞ պիտի ռուս խաղաղապահներից խոսես
16.12.2020 | 20:50

Այդ թուրքի թափոնը դեռ երես ունի տեսախցիկների առջեւ թփրտալու։
Մեր գերեվարված տղերքի ճակատագրի վրա թքած ունենալով՝ ասում է. մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ։
Արա, այ դուրսպրծուկ, դու մեր տղերքի ճակատագիրը թողած, ի՞նչ ես բարբաջում։
Ուրեմն հսկայական ռուսական քաղաքական ու մեդիա ռեսուրսը հեչ, դու՞ պիտի ռուս խաղաղապահներից խոսես։


Եթե անգամ այդպես լինի, իրենց մեջքին ուժեղ երկիր եւ ղեկավար կա։
Իսկ դու մեր տղերքին գցեցիր թուրքի երախը ու քանդում ես իրենց թիկունքը, իրենց հայրենիքը։
Ամոթ մեզ, որ դու՝ թուրքին բավարարած քո պիղծ մարմնով դեռ նստած ես այդ աթոռին։

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ