Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մոմ վառելով, եկեղեցի մտնել-դուրս գալով քրիստոնյա չեն դառնում

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մոմ վառելով, եկեղեցի մտնել-դուրս գալով քրիստոնյա չեն դառնում
22.05.2015 | 12:43

Անցումային շրջանում քցելով, ալանթալանով, քաջնազարավարի, բիրդան հարստացած մեր օլիգարխները, մեծահարուստները, ռուսաստաններում, խոպաններում հարստացածները սիրում են ամեն ինչում կապկել իրար, նմանվել, ընդօրինակել, մրցավազքի մեջ մտնել…
Դղյակներ, ավտոմեքենաներ, բրենդային հագուստներ, զարդեր, համանման օբյեկտներ, հաստավիզ «ախրաննիկներ», սիրուհիների հավաքածու և այլ զրթզիբիլներ…Հիմա էլ եկեղեցիացավ են կպել, բոլորն աջուձախ եկեղեցի են կառուցում` մեկը մյուսից շքեղ, մեկը մյուսից ճոխ, մեկը մյուսից բարձր:
Ախր, ա´յ սուտի քրիստոնյաներ, քրիստոնեությունից բան չհասկացողներ, Աստվածաշունչ չկարդացածներ, քրիստոնեությունը միայն հաստ շղթաներից կախված մեծ խաչերը, մոմ վառելը, հարայհրոցով, հեռուստացույցներով լուսաբանվող բարեգործությունները, եկեղեցի կառուցելը չի: Ձեր հոգում եկեղեցի կառուցեք, ազնիվ ապրեք, ձեր շրջապատի մարդկանց հոգիներում, սրտերում եկեղեցի կառուցեք, հավատ ներշնչեք կյանքի ու ապագայի նկատմամբ, հին, պատմական արժեք ներկայացնող եկեղեցիները, կառույցները, հուշարձանները վերականգնեք, ծերանոցներին, մանկատներին, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնեք:
Եղած եկեղեցիները հերիք են, նույնիսկ շատ:
Մարդկանց հոգու մաքրության, քրիստոնեական արժեքներով ապրելու մասին է պետք մտածել: Թե չէ գոռգոռալով, աղմուկ -աղաղակով, զրուցելով, միայն մոմ վառելով, եկեղեցի մտնելով ու դուրս գալով քրիստոնյա չեն դառնում:

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ