Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Փայլուն ժամանակներ են

Փայլուն ժամանակներ են
21.11.2023 | 13:14

Երբ խանութների ցուցափեղկերն ու մեքենաները սկսեցին փայլել, ջահելները պատառոտեցին իրանց շորերը:

Երբ երաժիշտները սկսեցին քաղցր-մեղցր, փայլուն երգեր գրել, ջահելները հրաժարվեցին մեղեդուց ու ռեփ երգեցին: Երբ կինոն սկսեց փայլուն ու երջանիկ կյանք պատկերել, ջահելները սկսեցին հրեշների մասին ֆիլմեր նայել:

Երբ փողոցները լցվեցին փայլփլուն երկնաքերերով, ջահելները սկսեցին խզբզել պատերին:

Երբ մարդիկ սկսեցին փայլուն ու անիմաստ կյանքով ապրել, ջահելներն ընկղմվեցին հեռախոսների մեջ:

Իսկ երբ ամենակարող փայլուն զենքերը սկսեցին կրակել, ջահելները սկսեցին մեռնել։

Նրանց պետք չի փայլեցրած դատարկություն։ Նրանք շատ լավ գիտեն, որ արտաքին փայլը ժանգի տեսակ է։ Նրանք իմաստ են փնտրում փայլի հետևում ու չեն գտնում, որովհետև բարեկեցիկ կռապաշտության ժանգը վաղուց կերել է իմաստը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11705

Մեկնաբանություններ