Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Այդ ի՞նչ Աստանա է ի զորու փոխելու արցախցիների ճակատագիրը

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Այդ ի՞նչ Աստանա է ի զորու փոխելու արցախցիների ճակատագիրը
02.06.2014 | 14:53

Միկոյանն այն քաղաքական գործիչն է, ով ակտիվորեն կողմ էր արտահայտվում Ղարաբաղը և Զանգեզուրը Ադրբեջանի կազմում թողնելուն, բայց միաժամանակ պաշտպանում էր նաև Ադրբեջանի կազմում Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ տալու տեսակետը: Հազիվ թե այս մասին չիմանային նրանք, ովքեր հղացել են Միկոյանի արձանը Երևանի կենտրոնում դնելու գաղափարը: Բայց սխալվում են այս մարդիկ, եթե մտածում են, որ Միկոյանի խոսքով և գործով է որոշվել Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանին թողնելու կամ Ադրբեջանին տալու հարցը: Հազար ինը հարյուր տասնինը թվականից սկսած, երբ զանգեզուրցիները զենքը ձեռքին իրենց ինքնիշխանությունն էին պաշտպանում, այդ նույն ժամանակ ղարաբաղցիները մեկը մյուսի ետևից համագումարներ էին հրավիրում՝ ընդամենը հայտարարելու համար, որ իրենք դեմ են Ադրբեջանի կազմում հայտնվելուն: Այդպես վարվեր Նժդեհը՝ այն ժամանակ, հաստատ Զանգեզուրն էլ էին Ադրբեջանին տվել: Հիմա Արցախինն է. այդ ի՞նչ Աստանա է ի զորու փոխելու արցախցիների ճակատագիրը, երբ նրանք զենքով են նվաճել իրենց ինքնիշխանությունը և երբեք էլ չեն պատրաստվում հրաժեշտ տալ զենքին:

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ