ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
31.10.2008 | 00:00

ԴԱՏԱԲԺԻՇԿ ՇՈԹԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
-Ախր, Դուք չգիտեք ինչ բան է խոճկորի վզիկը, թևիկը, տոտիկը, ծնոտը…
***
ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԸ
OPT հեռուստաընկերությունից հայտնում են, որ հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը նախկին մաքսապետ Արմեն Ավետիսյանի տանը նկարահանվում էր «Пока все дома» մասկի-շոու հաղորդումը:
***
ՓԱԹԵԹՈՎ
Ասում են՝ օրերս Սերժ Սարգսյանն այցելել էր ազատագրված տարածքներ՝ առաջիկա սահմանամերձ առևտուրը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
***
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԻՑ
Գագիկ Ծառուկյան – Մուլտիգրուպենֆյուրեր:

Դիտվել է՝ 13718

Մեկնաբանություններ