ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Հայաստան են ներկրվում բույսերի տարատեսակ վնասատուներ

Հայաստան են ներկրվում բույսերի տարատեսակ վնասատուներ
24.06.2024 | 14:01

Նոյեմբերյան համայնքի Դեբեդի հովտի այգեգործները դժգոհում են, որ վերջին տարիներին մեծ չափով ավելացել է Հայաստան մտնող բույսերի վնաստուների քանակն ու տեսականին։ Դրանք Հայաստան են ներկրվում Վրաստանից կամ, Վրաստանի տարածքով, այլ երկրներից՝ ներմուծվող բույսերի, տնկիների, սերմերի, մրգերի միջոցով։

Բագրատաշենի մաքսակետում, ինչպես այլ մաքսակետերում, գործում է ֆիտոսանիտարիայի ծառայություն, անհրաժեշտ փաստաթղթերը լրացվում են, սակայն բույսերի և բուսական ապրանքների վնասատուների Հայաստան մուտքը կանխարգելելու, դրանք չեզոքացնելու աշխատանքները հաճախ ձևական բնույթ են կրում։ Դեբեդի հովտի այգեգործներն ասում են, որ Բագրատաշենի մաքսակետով Հայաստան ներկրվող տնկիները պետք է մաքսակետում կարանտին անցեն, սահմանային անցակետում որոշակի ժամանակ փակ խցերում մնան, որպեսզի պարզվի՝ դրանք առո՞ղջ են, թե՝ ոչ, սակայն դա չի արվում։ Բույսերի և բուսական արտադրանքի վարակվածությամն դեպքում պետք է կատարվի ֆումիգացիա՝ փակ տարածքում վնասատուների դեմ պայքար, որը թունավոր գազի միջոցով վերացնում է վնասատուներին։ Վերջին տարիներին Տավուշի և Լոռու մարզերում բույսերի վնասատուների քանակի, տեսականու աճը հետևանք է նաև այն բանի, որ վաճառվող բուժանյութերը հաճախ անորակ են, վնասատուների դեմ դրանցով պայքարն արդյունք չի տալիս։ Բուժանյութեր վաճառողները հաճախ այդ գործից անտեղակ , ոչ մասնագետներ են, ովքեր չեն կարողանում այգեգործներին հայտնել, թե արտերկրից ներկրված տվյալ բուժանյութը ինչպե՞ս, որքա՞ն դոզաներով պետք է օգտագործել, որպեսզի այն արդյունավետ լինի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ