Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Աշխարհաքաղաքական նպատակների իրականացման ճանապարհին գերտերությունները զոհում են ամեն ինչ

Աշխարհաքաղաքական նպատակների իրականացման ճանապարհին գերտերությունները զոհում են ամեն ինչ
16.08.2024 | 15:01

Ռուսաստանը զանգվածաբար դատարկում է քաղաքացիական բնակչությունից Կուրսկի շրջանը։ Ուկրաինայի զորքի առաջխաղացումը թեպետ կասեցվել է, բայց նրանց հաջողվել է մեծ թվով տարածքներ գրավել։ Ռուսական իշխանության համար Կուրսկի շրջանի հսկայական հատված թշնամուն զիջելը մեծ խնդիր չէ, ասում են՝ ժամանակի հարց է, էլի հետ կվերցնեն։

Կուրսկի շրջանի տարածքը 29.8 հազար քկմ է, այսինքն, ճիշտ այնքան, ինչքան ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքն է։

Եթե Ռուսաստանի իշխանությունը պատրաստ է թեկուզ ժամանակավոր զոհաբերել այդքան տարածք ու այդ կերպ լուծել իր մյուս ռազմավարական խնդիրները, ապա ինչո՞ւ պիտի նույն կերպ չվարվեր 11.000 կամ 3000 քկմ տարածքի վրա ապրող հայերի նկատմամբ 2020-ին կամ 2023-ին Արցախում։ Մանավանդ որ, Հայաստանի իշխանությունն էլ դավաճանել էր հայկական ազգային շահերը։

Կայսրությունները դաժան են։ Նրանք չգիտեն մարդու իրավունք կամ հայրենիքի գիտակցում։ Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը և մյուս գերտերությունները բնույթով կայսրություններ են և իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրականացման ճանապարհին զոհում են ոչ միայն ուրիշներին, այլև՝ հենց սեփական ժողովրդին։

Սա է աշխարհը, և մենք պիտի կարողանանք իրականությանը նայել հենց այդ աչքերով ու մեը հետագա պլանները մշակել այդ տրամաբանության մեջ, ոչ թե հյուսիսի մեծ եղբայր, ռուսական դաշնակից, ամերիկյան գործընկեր, ֆրանսիական խոստում և այլ զգացական մտքերով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 13176

Մեկնաբանություններ