24.08.2024|
06:55
Մի՛ սպասի, մինչև քեզ քիչ մնա ապրելու, որ սկսես ապրել։ Քեզ հիմա քիչ ա մնացել ապրելու։ Եթե անգամ դու քսան տարեկան ես, մեկ ա, քեզ քիչ ա մնացել ապրելու։ Դեռ չծնված՝ քեզ արդեն քիչ ա մնացել ապրելու։ Մարդու կյանքը շատ կարճ ա։ Եթե նույնիսկ քո գենետիկական պատմության նախաբանում մեծատառ դեզօքսիռիբոնուկլեինաթթուներով փորագրված ա ԵՐԿԱՐԱԿՅԱՑ, էլի քեզ քիչ ա մնացել ապրելու։ Պարզապես՝ դու նման ես էն ճանճին, որը խոնահոցում խույս ա տվել ճանճասպանից ու հիմա տզզոցով սլանում ա դեպի հյուրասենյակ, որտեղ խճճվելու ա սարդոստայնի մեջ ու հոգին ավանդի։ Էդ մի քանի մետրն ա երկարակյացի տարբերությունը։