23.09.2024|
12:36
Ես՝ որպես մոլեռանդ ալարադավան, իհարկե, չեմ գնա Անահիտ դիցուհուն տեսնելու։ Բայց դա չի նշանակում, որ չեմ գնահատում նրան կամ վախենում եմ՝ մոտս վիրուսային հեթանոսաքոր սկսվի։ Չէ, պարզապես ես, հատկապես վերջին ժամանակներս, քիչ եմ տպավորվում արվեստի ստեղծագործության հետ ուղղակի շփումից։ Նկարը տեսնելն էլ ա ինձ բավական, իսկ նկարը մանկուց անգիր գիտեմ։ Համերգներն ու կենդանի ներկայացումներն էլ ինձ չեն գրավում. ավելի մեծ հաճույքով ձայնագրությունն եմ լսում կամ Յութուբով նայում։ Անմիջական շփում միայն սննդամթերքի հետ եմ սիրում, մեկ էլ, իհարկե, կանանց հետ։