Քո այս ծիրանավոր տեսքով, երկիր,
ազատ ու ինքնիշխան,
երազանք ես եղել՝
ծաղկած թերթին մագաղաթի,
ձեռագրված մատյաններում ու գրքերի էջերին,
անգամ լրագրերում նոր ժամանակների:
Խոսի՛ր, Ամենազո՛ր,
մի՛ լռիր, խոսի՛ր,
հողս ճաք է տվել քո լռությունից...
Մի՞թե չես լսում մարող բառերը անզոր աղոթքի,
որ վերջին հույսի հետ
մրմունջ են դարձել շուրթին տնանկի։
2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ամենաշատն էին օգտագործում ինքնիշխանություն, սուբյեկտայնություն բառերը։
Արցախի հարցի հետ կապված Փաշինյանը, վարչապետի աթոռին հայտնվելու հաջորդ օրվանից, վարեց կատաստրոֆիկ քաղաքականություն՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարելով, որ չի բանակցելու, քանզի չի ներկայացնում արցախցիներին։ Դա նվեր էր Ալիևին...