ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Չպայքարող, հնազանդ, արժանապատվությունը կորցրած ազգի ճակատագիրը…

Չպայքարող, հնազանդ, արժանապատվությունը կորցրած ազգի ճակատագիրը…
13.08.2024 | 06:55

Ինչու՞ եք նեղանում վարչապետի ու նրա կնոջ տարաբնույթ վայելքներից (հեծանիվ են քշում դժգոհում եք, «Լեքսուս» են քշում` դժգոհում եք), ով էլ լինի նրանց փոխարեն այդպես կվարվի։

Չէ՞ որ ՀՀ շարքայինները, գյուղացիները և այլոք նման հնարավորություն ապահովել են (պողպատե մանդատով ու չագուճով) և ագրեսիվ հանդուրժողականությամբ շարունակում են թագավորի և թագուհու «անմեղ» հաճույքներն արդարացնել։

Ինչ վերաբերում է մեծահարուստներին, հարուստներին և լավ վարձատրվողներին, դե այդպիսիք բոլոր տիպի իշխանությունների համար դառնում են ցանկալի կամակատարներ և նրանք որպես կանոն չունեն սկզբունքներ, չունեն արժեքներ (բացի փողից), ու չեն կարող ունենալ նաև հայրենիք:

Կրծոտեք ձեր շուրթերը, սեղմեք ձեր ատամները, կծեք ձեր լեզուն և դիմացեք, սա է չպայքարող, հնազանդ, արժանապատվությունը կորցրած ազգի ճակատագիրը:

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ