ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Առաջացավ դատարկության զգացողություն, ինչն էլ ծնեց թվացյալ անտարբերություն

Առաջացավ դատարկության զգացողություն, ինչն էլ ծնեց թվացյալ անտարբերություն
24.07.2024 | 08:08

Գրեթե ամեն օր տարբեր մտահոգ ու հայրենասեր մարդկանցից լսում եմ բողոքներ ժողովրդի հասցեին, թե անտարբերություն կա պետականության, հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Ու վերջում միշտ ավելացնում են ավանդական դարձած հարցը՝ տեսնես ի՞նչ են սրսկել օդի մեջ...

Իրականում ո՛չ օդի մեջ ֆիզիկական թունավոր նյութերով, ո՛չ էլ պատվաստումներով են փորձում մեր ժողովրդի գիտակցության վրա ազդել։ Դրանք բոլորը հիմար քարոզչական հեքիաթներ են։

Իրականում բոլոր թույները մեր գլխում են։ Ժողովրդի թվացյալ անտարբերությունը՝ ևս։

Պատկերացրեք՝ ընտանիքում բոլորը սիրում են իրար ու կյանքը չեն պատկերացնում առանց մեկը մյուսի, միմյանց հավատարմության երդում են տալիս։ Ու հանկարծ ամուսինը կամ կինը իմանում է, որ այդ հավատարմության ու սիրո երդումները սուտ են, որ ինքը դավաճանված է սրիկայաբար, որ ընտանիքի համար սուրբ պապենական ժառանգությունը, տատիկի նվիրած մատանին ու ընդհանրապես, տունը վաճառվել է, վատնվել։

Սկզբում շոկ է, բողոք, սկանդալ ու կռիվ, բայց հետո դա փոխվում է դատարկության զգացողության։ Մարդը դառնում է ամեն ինչի նկատմամբ անտարբեր, քանի որ փշրվում են բոլոր զգացումները և արժեքները, հօդս են ցնդում երջանիկ կյանքի սպասելիքները։

Նույնը ժողովրդի դեպքում է։ Երջանիկ ու ապահով կյանքի խոստումով, Արցախը անվտանգ պահելու երաշխիքներով խաբեցին մի ամբողջ ժողովրդի, հետո դաժանաբար մեջքից խփեցին այդ ժողովրդին ու երջանկության փոխարեն սեփական զավակների դիակները տվեցին։ Ժողովուրդը մի պահ ըմբոստացավ, բայց, ինչպես սովորական անհատ մարդու դեպքում է լինում, առաջացավ դատարկության զգացողություն, որն էլ բերեց թվացյալ անտարբերության։

Բայց, ինչպես անհատ մարդու դեպքում է լինում, երբ մի պահ ուղղակի որոշում է բռնել ընտանիքի պապենական ժառանգությունը ծախած սրիկայի վզից ու դուրս շպրտել տնից, նույնկերպ ժողովուրդն է հասնում այդ պահին։

Ես հավատում ու սիրում եմ իմ ժողովրդին և չեմ դադարում նրա մեջ տեսնել լավագույն արժանիքները։ Ես վստահ եմ՝ հենց ժողովուրդն է հայրենիքի միակ երաշխիքը, ու հենց ժողովուրդը կբռնի ներքին ու արտաքին թշնամիների վզից՝ դուրս շպրտելով մեր տնից։

Պետք է համբերատար լինել ու հավատալ ժողովրդի հավաքական ուժին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4162

Մեկնաբանություններ