Տա՜ք-տա՜ք զրուցում էինք օր-օրի մաշվող երկրից, աշխարհի անցուդարձից:
Ինչպես միշտ իրար չլսելով, իրար ընդհատելով, մինչև որ զրույցը վեճ, վիճաբանություն դարձավ։
Աչքս ընկավ զրուցակիցներից մեկի ձեռքի համրիչին` հայոց թագավորների պատկերներով:
- էդ համրիչիդ թելին քանի թագավոր կա,-հարցրի։
- Չգիտեմ, չեմ հաշվել, երևի…
ՈՒ սկսեց հաշվել.
- Մեկ, երկու, երեք…
Հետո հպարտ հպարտ ասաց.
- Տասնչորս թագավոր:
- Բա ասում ենք հինգ հազար տարվա ազգ ենք, բա հինգ հազար տարեկան ազգը տասնչորս թագավոր կունենա՞:
- Ա՛յ, որ խոսելիս մեկս մյուսին համբերատար լսել կարողանայինք, թագավորական համրիչիդ թելն էլ երկար կլիներ, թագավորներն էլ շատ…
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ