Պապիդ օջախը թափուր թողնելիս,
երբ որ կմեկնես Մոսկվա կամ Փարիզ,
տունդ քանդողի տունը շինելիս,
խնդրում եմ, մեկ-մեկ հիշի՛ր, սիրելիս։
Կունենաս այնտեղ հազար մի կարիք,
գուցե ձեռք բերես և ինչ-որ բարիք,
սակայն օտարի ոչ մի տուն, տանիք
երբեք չի դառնա օջա՜խ, հայրենի՜ք:
Վահրամ Օհանջանյան