1. «...ձեր հարուստ դավաճանական փորձը և իշխանատենչ ագահությունը կօգնի տարածաշրջանում ամրապնդել թուրքական գործոնը և ամուր հիմքեր ստեղծել պանթուրքիզմի համար` վերջնականապես աևմատախիլ անելով հայկական գործոնը»:
(Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, Միջին Ասիական երկրներ)
2. «...ձեր հարուստ դավաճանական փորձը կօգնի տարածաշրջանում թուլացնել և դուրս մղել ռուսական ազդեցությունը»:
(Արևմուտքի երկրների մեծ մասը)
3. «...դավաճանության, դրսից ներդրված լինելու ու խաբեության ձեր մեծ փորձը կօգնի շարունակ մոլորության մեջ պահել հավաքական արևմուտքին և նրա չարդարացող շահերը»:
(ԵԱՏՄ երկրներ)
4. «...ձեր աննախադեպ դավաճանության և հմուտ խաբեությունների շնորհիվ Արցախը կորցնում է ինքնորոշման իրավունքի վրա կառուցված իր ապագան ու գոյության երաշխիքները»:
(Արցախ, ԵԱՀԿ ՄԽ, Աբխազիա Հ\Օսեթիա, Կոսովո, Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններ)
5. « ...ձեր դավաճանության հարուստ փորձն ու մորթապաշտ անպատասխանատվությունը տարածաշրջանը կանգնեցրել է նոր` ավելի պայթյունավտանգ իրավիճակի առջև»:
(Իրան, Հնդկաստան)
6. «...ձեր անսահման դավաճանությունն ու սեփական ժողովրդին թշնամաբար նվիրվածությունը կհանգեցնի հայ ժողովրդի պետականության կործանմանն ու հայրենազրկմանը»:
(ՄԱԿ-ի ԳՔ, Կադաստրի կոմիտե)
7. «...ձեր անսահման տգիտությունը, անձնուրաց դավաճանությունն ու ազգակործան ջանքերը հավերժ կմնան մեր ժողովրդի հիշողության ու պատմության մեջ»:
(ՀՀ ԳԱԱ, ՀԱՍ Եկեղեցի, ԵԿՄ, ՀՀ ԶՈւ, հայ ժողովուրդ)
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ