Սասուն Պասկևիչյանը շարունակում է իր կյանքի գործն անել` լրացնել, հարստացնել մեր երգարվեստը: Ժողովուրդը սիրով լսում է նրա երգերը, գնահատում դրանք, սպասում նոր երգերի: Այս գնահատանքը լիուլի բավարարում է Սասունին, և նա բնավ էլ կարիք չունի այլ մեծարանքների, որոնք տիտղոս են կոչվում. նա այդ տիտղոսը է~ն գլխից արդեն ունի: Վկայությունը 300-ից ավելի երգերը, որոնց զգալի մասը ձայնագրման ու տեսագրման ճանապարհին են: Շարունակիր, Պասկևիչյան: Այդ տիտղոս կոչվածը վազելու է քո հետևից, դու հետ մի նայիր, թող նա գա ու հասնի քեզ: Հաջողություն