Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում ապասվում է անկայուն եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում ապասվում է անկայուն եղանակ
10.09.2012 | 19:29

Սեպտեմբերի 11-ին հանրապետության շրջանների մեծ մասում` ժամանակ առ ժամանակ, 12-ին` առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ: Քամին արևելյան` 3-8 մ/վրկ, որն անձրևի ժամանակ կուժգնանա 18-23 մ/վրկ-ով: Սեպտեմբերի13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ին կնվազի` 1-3, 13-15-ը կբարձրանա` 4-5, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +6 +11, ցերեկը` +20 +25, ցածրադիր մասերում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +22, Լոռիում` գիշերը՝ +9 +12, ցերեկը` +15 +20, Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +18 +22, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +12 +16, ցերեկը՝ +25 +28, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +19 +22, նախալեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +16+ 19 և Արցախում գիշերը` +12 +16, ցերեկը` +17 +21 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 3 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 45-98 տոկոսի սահմաններում:
Երևանում սեպտեմբերի 11-ին և 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ նաև 18-23 մ/վրկ քամու ուժգնացում: Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին` առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը` +15 +17, ցերեկը` +28 +30, երեկոյան կողմ` +25 +28 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ