Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 
  • Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Մի բան էլ ես ասեմ

    Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Մի բան էլ ես ասեմ

    02.02.2013| 15:10
    Ամենաինքնատիպը Պարույր Հայրիկյանի նախկին զինակից, ընտրապայքարում նրա մրցակից Արամ Հարությունյանի մեկնաբանությունն էր. «Դեռ լավ է, որ Պարույրն իր զենքը չի հանել, այլապես երրորդ կրակոցը կհնչեր, և այս անգամ ամեն ինչ անդառնալի կլիներ»: Եթե Ճիշտ եմ հասկանում՝ սա նշանակում է՝ Պարույրի զենքը կկատաղեցներ ահաբեկիչին և սա այս անգամ հաստատ կորոշեր սպանել իր հետ գոտեմարտի բռնված մարդուն:
  • Ճանաչիր բառը. Մեկ

    Ճանաչիր բառը. Մեկ

    01.02.2013| 13:54
    «Մեկ»-ը բոլոր բնական թվերից առաջինն է, ցույց է տալիս «մեկ» քանակությունը: Արդյո՞ք անհիշելի ժամանակներում առաջին հայ մարդը, որ հասկացավ, թե ինչ է մեկը, ասաց՝ մեկ, թե՞ ուրիշ բառ ասաց, որը հետագայում դարձավ մեկ: Պարզվում է՝ ամենաառաջին թվականը «մեկ»-ը չէր, այլ «մի»-ն: «Մի» նշանակել է և նշանակում է «մեկ»: Բայց լայն զարգացում է ստացել և այսօր նշանակում է «համանման, միատեսակ, միաբանված, այնպիսի»: Անորոշ դերանուն է, հոդ, գործածվում է նաև բայի ժխտական ձևերի հետ՝ ոչ մի (չշփոթել «մի՛» արգելական բառի հետ, որը կազմում է բայի հրամայական ձևերը՝ մի՛ գնա, մի՛ մնա և այլն):
  • Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. Եկեք դիլետանտությամբ չզբաղվենք

    Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. Եկեք դիլետանտությամբ չզբաղվենք

    01.02.2013| 13:35
    Դե բավական է, էլի, ինչքա՞ն կարելի է հակառակորդներին ուրախանալու առիթ տալ: Առավոտից կարդում եմ Պարույր Հայրիկյանի անչափ ցավալի մահափորձի հետ կապված ամենատարբեր մեկնաբանությունները: Հիմա էլ տպավորություն է ստեղծվում, որ այս առավոտ Հայաստանում արթնացել է... մեկ միլիոն Շերլոկ Հոլմս:
  • Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Կրակել են Հայրիկյանի վրա

    Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Կրակել են Հայրիկյանի վրա

    01.02.2013| 00:59
    Ակնհայտ է, որ պատվիրատուի իրական թիրախն էր ոչ այնքան Հայրիկյանը, որքան ընտրական գործընթացը: Այն է` պետք էր անել "сотрем, начнем сначала": Կարծեմ թեկնածուներից մեկի մահվան դեպքում ընտրությունները չեղյալ են համարվում և նորից են նշանակվում: Պատվիրատուն կամ երկրից ներս է, կամ երկրից դուրս:
  • Իզաբելա ԱԲԳԱՐՅԱՆ. Ո՞նց պիտի կառավարեն երկիրը

    Իզաբելա ԱԲԳԱՐՅԱՆ. Ո՞նց պիտի կառավարեն երկիրը

    30.01.2013| 22:30
    Չէ, այս իշխանությունները չհասկացան ու չեն ուզում հասկանալ, որ Մաշտոցի պուրակը, Թռչկանը ... ոչ թե իրենց հաղթանակներն են, որ ընդգրկեն «հերոսություն արած գործեր»-ի շարքում, այլ իրենց բացթողումներն էին, որոնք հանրությունը չցանկացավ հանդուրժել և ոտքի ելավ: Ձեռքբերում կլիներ, եթե որևէ մեկի մտքով չանցներ, թե կարելի է ջրվեժի հաշվին սեփական գրպանը լցնելու միջոց կառուցել, ձեռքբերում կլիներ, եթե այդ անիծյալ կրպակները մեկ ժամ անգամ չմնային պուրակում: Իշխանությունների ձեռքբերումը կարող է լինել երկրում ՕՐԵՆՔԻ, այլ ոչ թե կամայականության հաստատումը:
  • Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Այնքան քիչ էինք, բայց այնքան ջերմ ու համախմբված

    Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Այնքան քիչ էինք, բայց այնքան ջերմ ու համախմբված

    30.01.2013| 12:47
    Մեկ-մեկ ահավոր սկսում եմ կարոտել 2006-2010 թվականների livejournal-ը և այն փոքրիկ հայկական բլոգերական համայնքը: Այնքան քիչ էինք՝ համեմատած այժմյան ֆեյսբուքի, բայց այնքան ջերմ ու համախմբված: Բոլորս իրար ճանաչում էինք, հավաքվում էինք, վիճում ու բարիշում էինք:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Մոռացել են «ոսկե կանոնը»

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Մոռացել են «ոսկե կանոնը»

    29.01.2013| 20:06
    Ամփոփելով առաջին նախընտրական շաբաթը` ՀՀ նախագահի թեկնածուներին կարելի է բաժանել երկու խմբի` նրանք, ովքեր զբաղված են իրենց բուն գործով, այն է` քարոզարշավի շրջանակներում ժողովրդին ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերն ու լսել քաղաքացիներին հուզող հարցերն ու խնդիրները և նրանք, ովքեր զբաղված են բացառապես մյուս թեկնածուների քննադադատությամբ: Ցավալին այն է, որ 8 թեկնածուներից միայն երեքն են, որ զբաղված են իրենց բուն գործով` Սերժ Սարգսյան, Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան: Մյուսները պարզապես որդեգրել են «куплю билет- назло кондуктору пойду пешком» կարգախոսը և նախանձելի համառությամբ հետևում են դրան:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հերոսական սխրանքներով աչքի չեմ ընկել

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հերոսական սխրանքներով աչքի չեմ ընկել

    28.01.2013| 19:25
    Այսօր Հայոց բանակի օրն է` բոլորիս համար շատ կարևոր մի օր: Չգիտեմ, թե տարիների հեռվից ով ինչպես է հիշում այն օրերը ու, վստահ եմ, որ այն ժամանակ Հայաստանում և Արցախում գտնվող ցանկացած մարդ կհիշի մեր ժողովրդի առօրեական լուռ անձնազոհությունն ու նվիրումը, որի հենց այդ առօրեականությունն էր իր բնականությամբ արգելում ապրողներից որևէ մեկի հերոսականացումը, որովհետև յուրաքանչյուրն իր տեղում անում էր իրենից կախվածը հանուն ընդհանուր հաղթանակի և սա այն դեպքն է, երբ ներողամտորեն չեն հիշվում մարդուն բնորոշ երկչոտությունն ու ոմանց մորթապաշտությունը:
  • Ժիրայր ՍԵՖԻԼՅԱՆ. Բանակի հրամանատարությունը հանձնվեց ապաշնորհ ու նյութապաշտ մարդկանց

    Ժիրայր ՍԵՖԻԼՅԱՆ. Բանակի հրամանատարությունը հանձնվեց ապաշնորհ ու նյութապաշտ մարդկանց

    28.01.2013| 15:27
    Շնորհավորում եմ մեր ժողովրդին, Հայրենիքին նվիրված ազատամարտիկներին, սպաներին և զինվորներին` Հայկական Բանակի ստեղծման 21-րդ տարելիցի առթիվ:
  • Սամվել ՍԵՎԱԴԱ. "С чего начинается родина", կամ «Պապի՛, ճուճդ կերևա»

    Սամվել ՍԵՎԱԴԱ. "С чего начинается родина", կամ «Պապի՛, ճուճդ կերևա»

    27.01.2013| 13:07
    Պատկերացրեք՝ փարիզյան հեռուստատեսությամբ երեք ֆրանսիացի մտավորականներ նստած խոսում են գերմաներեն կամ անգլերեն: Հավատացեք, որ էդ հեռուստատեսությունը մյուս օրը, իր ողջ աշխատակազմով, կհայտնվեր փողոցում՝ գործազուրկի կարգավիճակում: Չհաշված՝ վճարելիք տուգանքները: