«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մի բան, որ Աստված չի առաջնորդում, չի ստացվի

Մի բան, որ Աստված չի առաջնորդում, չի ստացվի
17.04.2023 | 10:51

Էս ի՞նչ է կատարվում, այ ժողովուրդ։ Մեզ ոչխարների նման կոտորում են, իսկ մենք ոչինչ չենք ձեռնարկում դրա դեմ։ Ինչքա՞ն պետք է կոտորեն մեր տղաներին, մեր մատղաշ տունկերին, մեր սիրուն հրեշտակներին։ Եղուկ մեզ, վայ մեզ, ժողովուրդ։ Հիմա երկնքից մեզ վրա թքում են մեր հերոսները, մեր սրբերը։ ՈՒ՞ր են ԱՍՍԱԼԱ-յի զինվորները, ու՞ր են Նեմեսիսի վրիժառուները։ Փալասի նման ենք դարձել, ով ասես հիմա ծիծաղում է մեզ վրա, ով ասես թքում է մեր արժանապատվությունից զուրկ երեսներին, արհամարհում է մեզ։ ՈՒ՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, խաղաղության օրակարգի՞ն։
Խաղաղության օրակարգ չի լինելու, մոռացեք։ Խաղաղության օրակարգը փուչիկ է, միֆ, տնազ, խրտվիլակ՝ ծիտիկներին վախեցնելու համար։
Խաղաղության օրակարգը չի աշխատի, ինչպես չաշխատեց նաև Առաջին հանրապետության ժամանակ, իսկ այն ժամանակվա գործիչներն ու զինվորականները գոնե ավելի խելոք էին ու խիզախ։
Չի աշխատի, հույսեր մի կապեք, որովհետև մի բան, որ Աստված չի առաջնորդում, չի ստացվի։ Առակաց գիրքն ասում է. «Եթե Աստված տունը չշինեց, շինարարներն իզուր չարչարվեցին»։
Էլի հողեր ենք կորցնելու, մեր հայրենիքն ենք կորցնելու, մեզ ենք կորցնելու։
Տեղ գյուղի բնակիչներից մեկն ասաց․ «Պաշտպանվելու համար զենք ենք ուզում, մեզ զենք չեն տալիս»։
Ի՞նչ է նշանակում՝ չեն տալիս։ Խլեք զենքը, բանտարկեք, կապեք բոլոր վախկոտներին և խանգարողներին։ Մի՞թե այլընտրանք ունեք։ Բոլոր խանգարողները դավաճաններ են, այս իրադրության մեջ միայն այդ կարելի է ասել։
Ինչքա՞ն պետք է ոչխարների նման պարանոցներս դեմ տանք և համբերությամբ արածենք, մինչև մորթվելու մեր ժամն էլ կգա։

Տեր Թովմա քահանա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 3737

Մեկնաբանություններ