ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀՀ իշխանական վերնախավը մեր շահերի պաշտպանը չէ

ՀՀ իշխանական վերնախավը մեր շահերի պաշտպանը չէ
15.01.2023 | 10:48

Բլոկադայի մեջ հայտնված Արցախը փրկելու մտքով ապրող հայ մարդիկ մտքում ունեն մի հնար, որին ներքուստ անվերապահ հավատում են՝ դա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու Հայաստանի իրավունքն է։


Քաղաքակիրթ աշխարհի, միջազգային հանրության մասին մարդկանց պատկերացումն ու հավատը խարսխված են համաշխարհային դիվանագիտության միակ քիչ թե շատ հանձնառու կազմակերպության աշխատանքի նպատակի և պատմական փորձի վրա։ Բոլորի մոտ գոյացել է մեկ հարց՝ ինչու՞ ՀՀ իշխանությունը չի դիմում ՄԱԿ-ի ԱԽ Լաչինի ճգնաժամի հետ կապված։ Դրա փոխարեն ՀՀ ներկա արևմտամետ իշխանությունը, վարչապետի աթոռին սոսնձվածի շուրթերով, պահանջում է, որ նման դիմումով ՄԱԿ դիմի Ռուսաստանի Դաշնությունը՝ «խաղաղապահների մանդատի ճանաչման հարցով»։


Համառոտ բացատրենք ,թե ինչ է ծրագրել ՀՀ պրոադրբեջանական իշխանը։
1. Արևմուտքի հետ խորը ճգնաժամի մեջ գտնվող ՌԴ կողմից դիմելու պարագայում, ՌԴ-ն, կարծես, խնդրելու է իր գոյաբանական թշնամիներին արտոնելու իր զորական ներկայությունը Անդրկովկասում։ Իհարկե, ռուսները չեն դիմելու, իսկ դիմելու դեպքում էլ հավաքական Արևմուտքը մերժելու է։
2. Քաղաքական գաճաճ ՀՀ իշխանական խունտան փորձում է պատային վիճակ ձևավորել Արևմուտքի և ՌԴ-ի միջև՝ արդեն Անդրկովկասում։ Դա արվում է մեկ նպատակով, որպեսզի իրավիճակից օգտվեն Արևմուտքն ու ՌԴ-ի հետ փայլուն հարաբերություններ հաստատած Ադրբեջանը։
3. Բացի այդ, ՌԴ-ի՝ ՄԱԿ-ի ԱԽ չդիմելու հարցը ՀՀ գլխավոր խաբեբայի կողմից ներկայացվելու է որպես հակահայ քայլ և օգտագործվելու է երկրում հակառուսական քարոզչության նպատակով։ Նման քարոզչությունը ինքնանպատակ չէ, դրա վերջնական նպատակը ՀՀ տարածքից և Արցախից ռուսական ռազմական ներկայության վերացումն է՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի գործունեության դադարեցման փաստով։
4. Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյայի՝ օրերս արված հայտարարությամբ հավաստվեց, որ ռուսների հեռանալուց հետո ՀՀ-ն, իր չեղած զինված ուժերով, մնալու է մենակ թուրք- ադրբեջանական տանդեմի դեմ։ Ցավալի է գիտակցել, բայց դա Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավար Մուրի երևանյան այցի առաջին արդյունքներից մեկն է։


Իրավիճակը բավականին բարդ է, և հայ ժողովուրդը կանգնած է բարդ որոշումների կայացման փուլում։ Հակառուսական քայլերի սիրահարներին հիշեցնում եմ երկու փաստ։
1. 2020 թվականի նոյեմբերի սկզբին ՀՀ խունտայի մերձավոր Սամվել Բաբայանը հայտարարեց՝ ժողովրդին հանենք Արցախից և հանձնենք այն։ Թե ինչ էր դա նշանակում՝ հիշենք կորուսյալ Հադրութը։
2. Ինչը կամ ով կանգնեցրեց Իլհամին անպաշտպան Ստեփանակերտը գրավելու մտքից. չէ՞ որ Շուշիից դեպի Ստեփանակերտ ճանապարհը բաց էր։ Իհարկե ,միայն ռուսական զորքը:


Հ.Գ. Որպես եզրահանգում՝ ՀՀ իշխանական վերնախավը մեր շահերի պաշտպանը չէ և գտնվում է արևմտյան քայքայիչ ազդեցության տակ՝ ի վնաս հայ ժողովրդի և հօգուտ ազերի հրոսակների։ Ինչ եմ առաջարկում. ստիպել ՀՀ իշխանություններին արագ կարգով դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Լաչինի միջանցքի հարցի քննարկման համար։
Մեր փրկության գործը մենք պետք է անենք։


Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 20546

Մեկնաբանություններ