«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Տիեզերքը նույնիսկ սահման ունի, բայց ոչ՝ մարդկային տգիտությունը. Ժան Մանվելյան

Տիեզերքը նույնիսկ սահման ունի, բայց ոչ՝ մարդկային տգիտությունը. Ժան Մանվելյան
22.12.2022 | 07:21

Ֆեյսբուքից արձակուրդ էի գնացել լավ տրամադրությամբ, քանի որ հենց գնալուց առաջ հենց հայկական ՖԲ ից պարզել էի, որ Մակռոնը հայ ա։ Ինչ բարեբախտություն' նույնիսկ օտար ափերում ապրել ազգությամբ հայ ղեկավարի ողորմածության ներքո։ Կարճ ժամանակով վերադարձա' էլ ավելի տրամադրությունս բարձրացավ։ Իմացա որ Մեսսին էլ ա հայ։

Չզարմացա բացարձակ, ամոթել ա, որ տենց հանճարը հայ չլինի։ Բայց ասեմ ավելին' գերազանց նորությունով եմ եկել' Մբապեն էլ ա հայ։ Ինքնա ասել, նեղ կռուգի մեջ։ Մոտիկ տղայա եղել ներկա, ինքնա լսել։ Ասումա չեմ հիշում, ասեց պապս տո լի Քյավառից ա, տո լի Ապարանից։ Ուղղակի չի ուզում շատ շուխուռ անի, վախումա իմանան, ինքն էլ հայրենասիրության զոհ դարձած ստիպված գա Փյունիկից խաղա։ Մաշկի գույնին չխաբնվեք, փողատեր տղայա, շուտ-շուտ ծով ա գնում, չափից շատ ա զագառ արել։ Բայց աչքիս արդեն ուշ ա։ Նոր ընկերներիցս մեկը հուշեց, որ արդեն ՖԲ ում էլ ա իրարանցում, արդեն գիտեն որ Կիլյանը հայ ա, թեև ՖԲ- յան տարբերակով արմատներով Սյունիքից ա։ Բայց դե վայրը շատ կարևոր չի։ Ու ընդհանրապես, ինչպես ժամանակին ասում էր մեր հայերից մեկը' եթե Ադամն ու Եվան հայ են եղել, ոնց կարան Աբրահամն ու Իսահակը ուզբեկ ըլնեն։


Տիեզերքը նույնիսկ սահման ունի, բայց ոչ մարդկային տգիտությունը' կարծեմ մեր հայ հանճարեղ գիտնականն ա ասել, Աբոն էլի, Էյնշտեյնը։
Քանի որ էլի պիտի գնամ շուտով էստեղից' բոլորիդ լավ Նոր Տարի եմ մաղթում։ Աշխարհին խելք, խիղճ ու խաղաղություն, մեզ բոլորիս առողջություն։ Ու թող էս գալիք Նոր Տարում շրջապատված լինենք խելացի մարդկանցով, հաղթահարենք վերջապես տգիտությունը, սնապարծությունը, գոռոզությունը։ Սովորենք հարգել իրար, լսել իրար, դիմանալ իրար։

Լավ եղեք:

Դիտվել է՝ 13984

Մեկնաբանություններ