ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Միքայել Մինասյան. Իտալիան ժամանակին Հայաստանի համար ամենաբարեկամական երկրներից էր, հիմա G20-ի գագաթաժողովին է հրավիրում Ադրբեջանին

Միքայել Մինասյան. Իտալիան ժամանակին Հայաստանի համար ամենաբարեկամական երկրներից էր, հիմա G20-ի գագաթաժողովին է հրավիրում Ադրբեջանին
20.01.2021 | 22:04

Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Արցախում միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ հերթական պատերազմը սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորսված ու խեղված կյանքերի պատասխանատուն՝ Ադրբեջանը, հրավիրվել է G20-ի գագաթաժողովին:

Մինասյանն ուշագրավ է համարում այն փաստը, որ Ադրբեջանին հրավիրողն Իտալիան է: «Իտալիան, որը G20-ում իր նախագահության ընթացքում ինքն է ընտրում ու գագաթաժողովին հրավիրում իր համար կարևոր պետություններին: Իտալիան, որը ժամանակին Հայաստանի համար ամենաբարեկամական երկրներից էր, որը միշտ Հայաստանի կողքին էր թե տխրության, թե ուրախության պահերին: Իտալիան, որը Հայաստանին առնչվող հարցերում ուներ առնվազն հավասարակշռված մոտեցումներ: Արյան մեջ թաթախված Ադրբեջանին գագաթաժողովին հրավիրելով՝ Իտալիան նույնիսկ հարկ չի համարել ապահովել հավասարության սկզբունքը՝ գագաթաժողովին հրավիրելով նաև Հայաստանին: Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնական գործիչները և, առհասարակ, հանրությունը ձևացնում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Մենք որոշել ենք, որ ամեն ինչ անցյալում է և նոր առաջնահերթություններ ենք առաջ քաշել: Այդ դեպքում ինչո՞ւ օրինակ իտալացիները պետք է ավելի շատ սիրեն Հայաստանը, քան մենք՝ հայերս:


Վերոնշյալը հերթական վառ և դրանից էլ ավելի դառն ապացույցն է, որ մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և պետական ինստիտուտները ավերված են և անգործունակ: Նիկոլիզմը քանդեց մեր պետությունը ներսից և զրոյացրեց Հայաստանի ազդեցությունը դրա սահմաններից դուրս: Մենք կորցնում ենք արժանապատվությունը, մեզ վրա ոտք են մաքրում: Եվ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ այդ դավաճանները ներկայացնեն Հայաստանը, աշխարհի արձագանքը չի կարող (և չի լինի) այլ լինել: Քանի դեռ ինքներս մեզ չենք հարգում, ուրիշները մեզ հարգելու առիթ չունեն»,-եզրափակել է Մինասյանը:

Դիտվել է՝ 3258

Մեկնաբանություններ