ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արամ Սարգսյան. Ստեղծված իրավիճակի լիցքաթափման և հանրությանը հույսով լցնելու և քաղաքական համերաշխության միակ օրինական ճանապարհը արտահերթ ընտրությունների ժամկետ ամրագրելն է

Արամ Սարգսյան. Ստեղծված իրավիճակի լիցքաթափման և հանրությանը հույսով լցնելու և քաղաքական համերաշխության միակ օրինական ճանապարհը արտահերթ ընտրությունների ժամկետ ամրագրելն է
14.11.2020 | 13:27

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.

«21-րդ դարի բանակը հաղթեց 20-րդ դարի բանակին, ՆԱՏՕ-ի սպառազինությունը՝ ռուսականին։ Հետևանքը՝ ունենք համաձայնագիր Էրդողանի և Պուտինի միջև, որը շատ վատն է, որը չեմ կարող պաշտպանել ես, թեկուզ նաև այն պատճառով, որ Վազգենի եղբայրն եմ։ Այնուհանդերձ, հայտարարությունը կայացած փաստ է: Ռուսական զորքերն՝իրենց ոչ բնորոշ արագությամբ ու բազմամիլիոն ծախսերով, տեղավորվում են Արցախի տարածքում, ու դրա դեմ գնացող և խոչընդոտող ցանկացած գործընթաց ռիսկային է, արկածախնդիր, և շատ խիստ կպատժվի պատերազմով ու պատերազմի աշխարհագրության փոփոխությամբ, որ կործանարար կլինի մեզ համար։ Ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ռուսներն այս խնդրում չեն խնայում նաև իրենց հինգերորդ շարասյանը։ Ակնհայտ է նաև, որ պատերազմի նման ցավոտ արդյունքը, որ անսպասելի էր բոլորիս համար, որովհետև այլ կերպ էր լուսաբանվում՝ վերջնական հաղթանակի հույս ու հավատ տալով, հասարակության կասկածները, հիասթափությունը և թերահավատությունն առաջացրեց, որը հաղթահարելը շատ բարդ և ժամանակ պահանջող խնդիր է։


5 տարի հետո Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի խաղաղապահներից, հետևաբար այս 5 տարվա մեջ մենք պետք է համախմբենք ողջ հայության ներուժը, իսկ դրա համար պիտի կարողանանք.
1) ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հասնել Արցախի Հանրապետության կարգավիճակի քննարկման և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում լուծում տալու տարբերակին։
2) Համահայկական ողջ ներուժն ուղղենք աշխարհի բոլոր երկրներում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի վրա։
3) Օգտագործենք ՀՀ տարածքի արտադրական, տնտեսական, հումքային, անգամ մշակույթային ողջ ռեսուրսը 21-րդ դարին համարժեք զինտեխնիկա ու բանակ ունենալու համար։
Այդ ժամանակ կրկին կապացուցենք, որ հայ տղամարդուց խիզախ տղամարդ աշխարհում չկա, և միայն այդ դեպքում Ադրբեջանը կխնդրի, որ խաղաղարարները շարունակեն մնալ։ Նման խնդիրների լուծման, ստեղծված իրավիճակի լիցքաթափման և հանրությանը հույսով լցնելու և քաղաքական համերաշխության միակ օրինական ճանապարհը արտահերթ ընտրությունների ժամկետ ամրագրելն է։ Ընտրությունները, բնականաբար, չի կարելի անել հիմա՝ շոկային և լարված տրամադրություններով. ժամանակ է պետք՝ուշքի գալու ու նախապատրաստվելու:


Ես հոկտեմբերի 27-ից հետո անվստահություն, ճգնաժամ և հակադրություն հաղթահարած տեսակ եմ, և այլ տարբերակ, քան թշնամուն չուրախացնելը և հանրային համերաշխության ու միմյանց ընդառաջ քայլեր անելը չեմ տեսնում։ Համոզված եմ, որ ներքաղաքական խնդիրների լուծումը պետք է իրականացվի միմիայն Սահմանադրության ընձեռած գործընթացներով՝ ԱԺ-ի, կառավարության ու նախագահի ինստիտուտի ամբողջական կիրարկմամբ»։

Դիտվել է՝ 2968

Մեկնաբանություններ

斤拷锟斤拷锟斤拷锟斤拷/spiritual" rel="nofollow">Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 17.11.2024