ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ե­թե ինձ մի վատ բան պա­տա­հի, ձեր մա­սին հո­գա­ցող­ներ կլի­նեն»

«Ե­թե ինձ մի վատ բան պա­տա­հի, ձեր մա­սին հո­գա­ցող­ներ կլի­նեն»
02.10.2020 | 00:18

«ԱՐ­ՑԱ­ԽԸ ՄԵՐ ՀԵ­ՏԱ­ԳԱ ՃԱ­ԿԱ­ՏԱԳ­ՐԻ ՓՈՐ­ՁԱ­ՔԱՐՆ Է»


Մեղ­րու ծնն­դատ­նով մեկ տա­րած­վեց բուժք­րոջ ու­րախ կան­չը.
-Կա­րե՜ն է ծն­վել, զին­կո՜մ Կա­րեն...
Լսող­նե­րը մտա­ծե­ցին. «Ո՞Վ է այն եր­ջա­նիկ մայ­րը, ո­րի որ­դուն կո­չե­ցին մեղ­րե­ցի­նե­րի սի­րե­լի զին­կոմ ԿԱ­ՐԵՆ Ա­ՖՈ­ՅԱ­ՆԻ ա­նու­նով»։ Մեղ­րիում, Ա­գա­րա­կում, Շվա­նի­ձո­րում, Լեհ­վա­զում, Վար­դա­նի­ձո­րում,Կար­ճևա­նում, այ­լուր ով գեթ մի խնդ­րով առ­նչ­վել, զրու­ցել էր ջա­հել զին­կո­մի հետ, միշտ հի­շե­լու, մտա­պա­հե­լու էր նրա բա­րի, ժպ­տուն աչ­քե­րը, այ­րա­կան հմայ­քը։ Երբ մեղ­րե­ցի­նե­րը լսե­ցին Կա­րեն Ա­ֆո­յա­նի զոհ­վե­լու լու­րը՝ կար­կա­մե­ցին... Որ­պես հար­գան­քի, մե­ծա­րու­մի նշան՝ նրա լու­սան­կա­րը փակց­րին տան ա­մե­նաաչ­քի զար­նող տե­ղում, վա­րորդ­նե­րը՝ ավ­տո­մե­քե­նա­յի խցի­կում, որ­պես­զի միշտ զգան ար­դա­րա­միտ, խի­զախ հա­յոր­դու ներ­կա­յու­թյու­նը։
Ծն­վել է ապ­րի­լի 12-ին։ Զար­մա­նա­լի զու­գա­դի­պու­թյամբ՝ նրա կյան­քի հի­շար­ժան բո­լո­ր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը նույն­պես տե­ղի են ու­նե­ցել ապ­րի­լի 12-ին։ Կնոջ՝ Մա­րի­նեի հետ ծա­նո­թա­ցել էր ապ­րի­լի 12-ին։ Մա­րի­նեն սո­վո­րում էր Բաք­վի ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցում, Կա­րե­նը՝ Բաք­վի բարձ­րա­գույն զին­վո­րա­կան հրա­մա­նա­տա­րա­կան ու­սում­նա­րա­նում։ Ծա­նո­թու­թյու­նից ու­ղիղ մեկ տա­րի անց՝ ապ­րի­լի 12-ին Գեր­մա­նիա­յի Հալ­լե քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցավ նրանց հար­սա­նի­քը։ Երբ 12 թվի առն­չու­թյամբ տա­նը կա­տա­կում էին, Կա­րե­նը կես­լուրջ-կես­կա­տակ ընդ­դի­մա­նում էր. «Ձեռք չտաք իմ ծնն­դյան օր­վան»։
...1985 թ. նոր նշա­նա­կում ստա­ցավ՝ Լեն­քո­րան։ Ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վե­ցին ծա­ռա­յու­թյան նոր վայ­րը։ Սի­րում էր զին­վո­րա­կան գոր­ծը, չէր խու­սա­փում դժ­վա­րու­թյուն­նե­րից և որ­տեղ էլ լի­ներ, ծա­ռա­յում էր մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, նվիր­վա­ծո­րեն։ Չգի­տեր՝ կյանքն ի՛նչ ա­նակն­կալ­ներ ու­նի պա­հած։
1988 թ. հայ ժո­ղո­վուր­դը, հա­վա­տա­լով գոր­բա­չո­վյան կար­գա­խոս­նե­րին, դուրս ե­լավ խա­ղաղ հան­րա­հա­վաք­նե­րի՝ պա­հան­ջե­լով չե­ղյալ հա­մա­րել 1921 թ. հու­լի­սի 5-ի՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը որ­պես ինք­նա­վար մարզ մինչ այդ գո­յու­թյուն չու­նե­ցած Ադր­բե­ջա­նին բռ­նակ­ցե­լու մա­սին ա­նար­դար ո­րո­շու­մը։ Կա­րեն Ա­ֆո­յա­նը պատ­մու­թյու­նը լավ գի­տեր, ա­ռանձ­նա­պես խո­րու­թյամբ էր ու­սում­նա­սի­րել Ստա­լի­նի կո­պիտ մի­ջամ­տու­թյամբ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի Սո­ցիա­լիս­տա­կան Խոր­հր­դա­յին Հան­րա­պե­տու­թյան ան­բա­ժա­նե­լի մաս կազ­մե­լու վե­րա­բե­րյալ ո­րո­շու­մը չե­ղյալ հա­մա­րե­լու պատ­մու­թյու­նը։


1921 թ. հու­լի­սի 3-ին կու­սակ­ցու­թյան կով­կա­սյան բյու­րո­յի ո­րոշ­մամբ՝ Հա­յաս­տա­նին հանձ­նա­րար­վում է ըն­դու­նել հռ­չա­կա­գիր, ո­րով պետք է Ղա­րա­բա­ղը նե­րառ­վեր Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի մեջ։ Դրա հի­ման վրա Հա­յաս­տա­նի ժող­կոմ­խորհն ըն­դու­նեց հռ­չա­կա­գիր. «Ադր­բե­ջա­նի Սո­ցիա­լիս­տա­կան Խոր­հր­դա­յին Հան­րա­պե­տու­թյան հեղ­կո­մի հռ­չա­կագ­րի և Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի Սո­ցիա­լիս­տա­կան Խոր­հր­դա­յին Հան­րա­պե­տու­թյուն­նե­րի միջև ե­ղած հա­մա­ձայ­նագ­րի հի­ման վրա հայ­տա­րար­վում է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը այ­ժմ­վա­նից կազ­մում է Հա­յաս­տա­նի Սո­ցիա­լիս­տա­կան Խոր­հր­դա­յին Հան­րա­պե­տու­թյան ան­բա­ժա­նե­լի մա­սը»։
Այ­սօ­րի­նակ դեպ­քե­րի հա­մար նա­խա­տես­ված բո­լոր օ­րենք­նե­րի հի­ման վրա ըն­դուն­ված ո­րո­շու­մը Ստա­լի­նի կո­պիտ թե­լադ­րան­քով կա­սեց­վեց, և Նա­րի­մա­նո­վը կա­րո­ղա­ցավ հու­լի­սի 4-ին Հա­յաս­տա­նի օգ­տին կա­յաց­ված ո­րո­շումն ի չիք դարձ­նել։ Հա­ջորդ օ­րը բյու­րոն՝ նույն կազ­մով և Ստա­լի­նի մաս­նակ­ցու­թյամբ կր­կին անդ­րա­դար­ձավ Ղա­րա­բա­ղի հար­ցին, և ա­ռանց քն­նարկ­ման ու քվեար­կու­թյան ըն­դուն­վեց միան­գա­մայն այլ ո­րո­շում. «ա) Ել­նե­լով մահ­մե­դա­կան­նե­րի ու հա­յե­րի միջև ազ­գա­յին խա­ղա­ղու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նից և Վե­րին ու Ներ­քին Ղա­րա­բա­ղի տն­տե­սա­կան կա­պից, նրա մշ­տա­կան կա­պը Ադր­բե­ջա­նի հետ, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը թող­նել Ադր. ԽՍՀ սահ­ման­նե­րում՝ նրան տա­լով մար­զա­յին լայն ինք­նա­վա­րու­թյուն՝ վար­չա­կան կենտ­րոն Շու­շի քա­ղա­քով, ո­րը մտ­նում է ինք­նա­վար մար­զի մեջ։
բ) Հանձ­նա­րա­րել Ադր­բե­ջա­նի Կենտ­կո­մին՝ ո­րո­շե­լու ինք­նա­վար մար­զի սահ­ման­նե­րը և ներ­կա­յաց­նե­լու ՌԿԿ Կով­բյու­րո­յի հաս­տատ­մա­նը։
գ) Կով­բյու­րո­յի նա­խա­գա­հու­թյա­նը հանձ­նա­րա­րել պայ­մա­նա­վոր­վե­լու Հա­յաս­տա­նի Կենտ­կո­մի ու Ադր­բե­ջա­նի Կենտ­կո­մի հետ՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ար­տա­կարգ կո­մի­սա­րի թեկ­նա­ծուի մա­սին։
դ) Ադր­բե­ջա­նի Կենտ­կո­մին՝ պար­զել և Կով­բյու­րո­յի հաս­տատ­մա­նը ներ­կա­յաց­նել ինք­նա­վա­րու­թյան ծա­վա­լը»։
Մյաս­նի­կյա­նը հու­լի­սի 5-ին հռ­չակ­ված ա­պօ­րի­նու­թյան դեմ չկա­րո­ղա­ցավ ըն­դվ­զել։ Տասն օր անց միայն Հա­յաս­տա­նի կուս. կենտ­կո­մի բյու­րոն ան­հա­մա­ձայ­նու­թյուն է հայտ­նում հիմ­նո­վին սխալ ո­րոշ­ման դեմ, և ա­միս­ներ անց միայն՝ 1922 թ. հուն­վա­րին, Հա­յաս­տա­նի կոմ­կու­սի ա­ռա­ջին հա­մա­գու­մա­րում Ալ. Մյաս­նի­կյանն անդ­րա­դառ­նում է Անդ­րեր­կր­կո­մում տի­րող ա­նա­ռողջ մթ­նո­լոր­տին և ան­հա­մա­ձայ­նու­թյուն հայտ­նում Ղա­րա­բա­ղի խնդ­րի ա­նար­դար լուծ­ման վե­րա­բե­րյալ։ Այդ­պես ադր­բե­ջա­նա­կան կող­մը Անդ­րեր­կր­կո­մի ո­րո­շու­մով նվա­ճեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րած­քը՝ տե­ղի բնակ­չու­թյան 94,6 տո­կոս կազ­մող հա­յու­թյանն ինք­նա­վա­րու­թյուն տա­լու պայ­մա­նով։ Տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ հա­յոց Ար­ցա­խի մտա­վո­րա­կա­նու­թյու­նը, տար­բեր խա­վե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ դի­մում­ներ, նա­մակ­ներ էին հղում Կրեմ­լի ղե­կա­վար­ներն՝ նկա­րագ­րում ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նեի ա­նար­դա­րա­ցի, խտ­րա­կան վե­րա­բեր­մուն­քը ար­ցա­խա­հա­յու­թյան նկատ­մամբ՝ խնդ­րե­լով չե­ղյալ հա­մա­րել 1921 թ. հու­լի­սի 5-ի ո­րո­շու­մը, սա­կայն ա­նար­դյունք։
Եվ հան­կարծ հն­չում են դե­մոկ­րա­տիա­յի, վե­րա­կա­ռուց­ման վե­րա­բե­րյալ գոր­բա­չո­վյան կար­գա­խոս­նե­րը, որ խան­դա­վա­ռու­թյամբ են հա­մա­կում Ար­ցա­խի ժո­ղովր­դին։ Ստե­փա­նա­կեր­տում բազ­մա­մարդ հան­րա­հա­վաք­ներ են տե­ղի ու­նե­նում՝ Ար­ցա­խը մայր Հա­յաս­տա­նին վե­րա­միա­վո­րե­լու կո­չե­րով։ Նույ­նը՝ Երևա­նում։


1988 թ. փետր­վա­րի 26-ին Գոր­բա­չո­վը, ո­րի հետ հա­մայն հայ ժո­ղո­վուր­դը ար­դա­րու­թյան վե­րա­կան­գն­ման մեծ հույ­սեր էր կա­պում, լավ գի­տե­նա­լով կա­տար­վե­լի­քը, կո­չով դի­մեց Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի ժո­ղո­վուրդ­նե­րին՝ որ խոր­հր­դա­յին ղե­կա­վա­րու­թյու­նը գի­տե, թե որ­քան չլուծ­ված հար­ցեր կան, ո­րոնք պետք է լու­ծել «հան­գիստ, ժո­ղովր­դա­վա­րու­թյան ու օ­րի­նա­կա­նու­թյան սահ­ման­նե­րում»։ Հա­վատ ըն­ծա­յե­լով Խոր­հր­դա­յին Միու­թյան ա­ռա­ջին դեմ­քի հն­չեց­րած ժո­ղովր­դա­վա­րու­թյուն, օ­րի­նա­կա­նու­թյուն բա­ռե­րին՝ հա­յե­րը դա­դա­րեց­րին գոր­ծա­դուլն ու հան­րա­հա­վաք­նե­րը, գնա­ցին աշ­խա­տան­քի, իսկ Ադր­բե­ջա­նում բարձ­րա­ցավ դժ­գո­հու­թյան մեծ ա­լիք՝ ո՜նց թե՝ ժո­ղովր­դա­վա­րու­թյան ու օ­րի­նա­կա­նու­թյան սահ­ման­նե­րում, և տե­ղի ու­նե­ցավ մինչ այդ բազ­մազգ երկ­րի հա­մար չլս­ված բան՝ ին­տեր­նա­ցիո­նալ հա­մա­րում ու­նե­ցող Սում­գա­յիթ քա­ղա­քում հենց նույն օ­րը՝ փետր­վա­րի 26-ի կե­սօրն անց գա­զա­զած խմ­բե­րը հար­ձակ­վե­ցին հա­յե­րի վրա։ Տե­ղի ու­նե­ցավ նա­խօ­րոք ծրագ­ր­ված ա­հա­վոր սպանդ, որն ա­վարտ­վեց միայն փետր­վա­րի 29-ին։ Հա­կա­հայ­կա­կան ա­լի­քը տա­րած­վեց Կի­րո­վա­բա­դում, Նու­խիում, ԼՂԻՄ-ի սահ­ման­նե­րում։
Սում­գա­յի­թյան նախ­ճի­րի օ­րե­րին Կա­րե­նը ծա­ռա­յում էր Նա­խիջևա­նում։ Ի­մա­նա­լով կա­տար­վա­ծի մա­սին՝ նա հաս­կա­ցավ, որ վաղ, թե ուշ իր ըն­տա­նի­քը նույն­պես կա­րող է հայ­տն­վել այդ վի­ճա­կում։ Ծանր կա­ցու­թյու­նից դուրս գա­լու ելք էր փնտ­րում։ Ար­դեն դեկ­տեմ­բերն էր։ Հրա­մա­նա­տա­րու­թյու­նից մի քա­նի օ­րով բա­ցա­կա­յե­լու թույ­լտ­վու­թյուն խնդ­րեց։ Չթույ­լատ­րե­ցին։ Հա­վա­տա­րիմ ըն­կեր­նե­րի օգ­նու­թյամբ՝ տա­նե­ցի­նե­րին հա­ջող­վեց հե­ռա­նալ Լեն­քո­րա­նից։ Մեծ դժ­վա­րու­թյամբ Կա­րե­նը գտավ նրանց, ու մի տխուր, շատ տխուր օր՝ ա­հեղ երկ­րա­շար­ժից եր­կու օր անց հա­սան Երևան։ Սկզ­բում ապ­րում էին բա­րե­կամ­նե­րի տա­նը։ Բա­վա­կան ջան­քեր գոր­ծադ­րե­լուց հե­տո Կա­րե­նին հա­ջող­վեց Հա­րա­վարևմտյան զանգ­վա­ծի Բ-2 թա­ղա­մա­սի բարձ­րա­հարկ շեն­քե­րից մե­կի կի­սան­կու­ղա­յին տա­րած­քում բնակ­վե­լու թույ­լտ­վու­թյուն ստա­նալ։ Նա­խիջևա­նում վի­ճա­կը դառ­նում էր ան­կան­խա­տե­սե­լի։ Պետք էր փո­խել ծա­ռա­յու­թյան վայ­րը։ Կա­րո­ղա­ցավ նշա­նա­կում ստա­նալ Լե­նի­նա­կա­նի (Գյում­րի) զո­րա­մա­սե­րից մե­կում, այ­նու­հետև ծա­ռա­յու­թյան ան­ցավ Մեղ­րիի զին­կո­մի­սա­րիա­տում։ Հան­րա­պե­տու­թյան ա­մե­նաե­րի­տա­սարդ զին­կոմն էր։ ՈՒշ-ուշ էր այ­ցե­լում ըն­տա­նի­քին։ Ա­մեն այ­ցե­լու­թյան կնո­ջը սիրտ էր տա­լիս. «Բարդ ժա­մա­նակ է, դի­մա­ցիր»։ Տա­նե­ցիք հա­մա­կերպ­վե­ցին, համ­բե­րա­տար ու կա­րո­տով սպա­սում էին, թե երբ կգա, ու տու­նը կլց­վի նրա ժպի­տով, ջերմ խոս­քե­րով։ Հե­տո կատար­վեց ան­կան­խա­տե­սե­լին.1992 թ. մար­տի 27-ին ստաց­վեց դա­ժան լու­րը՝ Կա­րեն Ա­ֆո­յա­նը զոհ­վեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Մար­տու­նու շր­ջա­նում ըն­թա­ցող թեժ մար­տե­րից մե­կի ժա­մա­նակ։


...Այդ տա­րի­նե­րին ես չէի կտր­վում Ե­ռաբ­լու­րից։ Բլու­րը, որ­տեղ դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րին ու­սու­ցիչ­նե­րի ղե­կա­վա­րու­թյամբ շա­բա­թօ­րյակ­նե­րի ժա­մա­նակ ծա­ռեր էինք տն­կում, որ­պես­զի փուշ ու տա­տաս­կի փո­խա­րեն ծառ ու թփե­րի կա­նա­չով պատ­վի, դար­ձավ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում զոհ­ված հայ քա­ջոր­դի­նե­րի վեր­ջին հան­գր­վա­նը։ Նրան­ցից շա­տե­րին ճա­նա­չում էի, հան­դի­պել էի օ­պե­րա­յի հրա­պա­րա­կի հան­րա­հա­վաք­նե­րում, հե­տո՝ Շու­շիում, Ստե­փա­նա­կեր­տում՝ մար­տա­դաշ­տից վե­րա­դառ­նա­լիս, մար­տա­դաշտ մեկ­նե­լիս... Զրու­ցում էի նրանց հետ, նրանց մա­սին ակ­նարկ­ներ տպագ­րում, ու մի օր էլ թեր­թը բա­ցե­լիս կար­դում ցա­վա­լի գույ­ժը... ՈՒ քայ­լերս ինձ ա­կա­մա տա­նում էին Ե­ռաբ­լուր, որն ար­դեն կոչ­վում էր զին­վո­րա­կան պան­թեոն։ Այ­ցե­լում էի, խո­նարհ­վում քա­ջե­րի շիր­մաթմ­բե­րին, ո­րոնց շար­քե­րը, ցա­վոք, ա­վե­լի ու ա­վե­լի էին ստ­վա­րա­նում։ Սկ­սե­ցի գրա­ռել զոհ­ված մար­տիկ­նե­րի մա­սին ծնող­նե­րի, հա­րա­զատ­նե­րի պատ­մու­թյուն­նե­րը։ Վա­վե­րագ­րա­կան այդ ակ­նարկ­նե­րը տպագր­վե­ցին Հա­յաս­տա­նի ու Սփյուռ­քի թեր­թե­րում, ամ­սագ­րե­րում։

...Մեղ­րիի զին­կո­մի զոհ­վե­լուց օ­րեր անց այ­ցե­լե­ցի նրա ըն­տա­նի­քին։ Սփո­փան­քի կցկ­տուր խոս­քե­րից հե­տո կնո­ջը՝ Մա­րի­նեին, խնդ­րե­ցի պատ­մել Կա­րե­նի մա­սին։ Եր­կար լուռ էր։ Հե­տո ձեռ­քի ա­փով սր­բեց ար­ցուն­քը և տխուր, ընդ­հա­տուն շն­չով սկ­սեց խո­սել.
-Եր­կին­քը փուլ ե­կավ գլ­խիս։ Ճիշտ Քրիս­տո­սի տա­րի­քին էր։ Երբ զոհ­վե­լու լու­րը հայտ­նե­ցին, վայր­կե­նա­պես ե­րա­զանք­ներս փո­շիա­ցան, կյանքս ի­մաս­տազ­րկ­վեց։ Չգի­տեի... չէր ա­սել, չէր ակ­նար­կել, որ Ար­ցա­խում ռազ­մա­կան ա­ռա­ջադ­րանք­ներ է կա­տա­րում, մտե­րիմ է Մոն­թեի հետ։ Հա­վա­նա­բար խնա­յում էր ինձ։ Զոհ­վե­լու լուրն առ­նե­լիս ու­ղե­ղիս մեջ հն­չեց նրա մի խոս­քը, որն այն ժա­մա­նակ չկարևո­րե­ցի, լուրջ չըն­դու­նե­ցի. «Ե­թե ինձ մի բան պա­տա­հի, ձեր մա­սին հո­գա­ցող­ներ կլի­նեն»։ ՈՒ­րեմն գի­տեր, որ այդ բա­նը պա­տա­հե­լու է...
Այ­սօր ինձ հա­մար ա­մե­նա­թանկ բա­նը Կա­րե­նի շքան­շան­ներն են։ Վերց­նում եմ, նա­յում, լուռ զրու­ցում դրանց հետ։ Ջա­նա­լու եմ զա­վակ­նե­րիս, ո­րոնց ծնուն­դով այն­քան եր­ջա­նիկ էինք, այն­պես դաս­տիա­րա­կել, որ հոր կեր­պա­րին ար­ժա­նի լի­նեն։ Քրիս­տի­նեն գե­րա­զանց է սո­վո­րում, ո­րո­շել է ըն­դուն­վել Երևա­նի պետ­հա­մալ­սա­րա­նի ի­րա­վա­բա­նու­թյան ֆա­կուլ­տետ, Ռո­մա­նը նույն­պես դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո կշա­րու­նա­կի ու­սու­մը։


Մա­րի­նեի մայ­րը՝ տի­կին Ռա­յան, չէր կա­րո­ղա­նում թաքց­նել ար­ցունք­նե­րը.
-Կա­րենն ինձ հա­մար փե­սա չէր, որ­դի էր։ Նրա­նից տե­սել եմ այն քնք­շու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը, որ հա­րա­զատ զա­վակն է դրսևո­րում մոր հան­դեպ։ Բո­լո­րի հան­դեպ էր ու­շա­դիր, հո­գա­տար։ Որ­քա՜ն էր նվիր­ված իր զին­վոր­նե­րին։ Մի ան­գամ գի­շեր­վա ժա­մը 3-ին տուն մտավ, ա­սաց. «Մայ­րիկ, զին­վո­րա­կան խո­հա­նո­ցը տեղ չի հա­սել, իսկ ա­ռա­վո­տյան ՈՒչ­թա­փա­յում (Բաք­վից 40 կմ հե­ռու) զո­րա­վար­ժու­թյուն­ներ են լի­նե­լու, ե­րե­խա­նե­րին հո քաղ­ցած չեմ տան­ջե­լու, ե­կել եմ ու­տե­լիք տա­նեմ»։ Տանն ինչ կար, հա­վա­քեց, տա­րավ։ Երբ հեր­թա­կան հայ զին­վո­րին բե­րում էր տուն՝ միա­սին ճա­շե­լու, մեղ­մո­րեն ա­սում էր Մա­րի­նեին. «Քեզ նե­ղու­թյուն մի տուր, ճոխ բա­ներ պետք չեն, մի հա­սա­րակ ձվա­ծեղն էլ բա­վա­կան է, որ զին­վորն ի­րենց տան, մոր շունչն զգա»։ Զին­վո­րա­կան աշ­խա­տանքն իր տա­րերքն էր։ Սում­գա­յի­թի ե­ղեռ­նի մա­սին փաս­տագ­րա­կան գիրք էր գրում, կի­սատ մնաց։


Ապ­րի­լի 12-ին՝ Կա­րեն Ա­ֆո­յա­նի ծնն­դյան օ­րը, Մա­րի­նեն, զա­վակ­նե­րը՝ Քրիս­տի­նեն, Ռո­մա­նը, հարևան­նե­րը և նրանք, որ գի­տեին Մեղ­րիի ջա­հել զին­կո­մի կյան­քի պատ­մու­թյու­նը, միա­սին բարձ­րա­ցան Ե­ռաբ­լուր՝ ծա­ղիկ­ներ խո­նար­հե­լու հե­րո­սի շիր­մին։ Նրանց հետ էր նաև Կա­րե­նի մտե­րիմ ըն­կե­րը՝ Կո­լյա Բա­լա­սյա­նը։ Խնդ­րե­ցի պատ­մել Կա­րե­նի մա­սին։
-Նա տոհ­միկ զին­վո­րա­կան ըն­տա­նի­քից էր, ծնյալ զին­վոր։ Հայ­րը՝ փոխ­գն­դա­պետ Մարկ­լեն Ա­ֆո­յա­նը, դեռ ման­կուց որ­դուն նե­րար­կել էր զին­վո­րա­կան կյան­քի հան­դեպ սե­րը, դաս­տիա­րա­կել ան­վա­նի հայ զո­րա­պետ­նե­րի խի­զա­խու­թյան ո­գով։ Բաք­վի բարձ­րա­գույն զին­վո­րա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյու­նում միա­սին էինք սո­վո­րում։ Մտե­րիմ ըն­կեր­ներ էինք։ Պարզ, հա­մեստ պահ­ված­քով Կա­րե­նը տար­բեր­վում էր մյուս­նե­րից։ Գրա­կա­նու­թյան, ար­վես­տի սի­րա­հար էր, նուրբ հու­մոր ու­ներ։ Գու­նեղ, ճա­ռա­գուն էու­թյուն էր, ո­րի հմայ­քին են­թարկ­վում էին։ Դժ­վա­րին պա­հե­րին ըն­կե­րո­ջը նե­ցուկ էր, եր­բեք մե­նակ չէր թող­նի։ Ա­պա­գա­յի մեծ ծրագ­րեր ու­ներ։ Բա­նա­կի, երկ­րի հա­մար կարևոր գոր­ծեր կա­ներ, ե­թե չզոհ­վեր։
Ի դեպ, մի­մյան­ցից ան­տե­ղյակ, եր­կուսս էլ սի­րա­հար­վել էինք ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի նույն դա­սա­րա­նում սո­վո­րող եր­կու Մա­րի­նե­նե­րին։ Այդ մա­սին ի­մա­ցանք շատ հե­տո՝ Գեր­մա­նիա­յում, ուր մեզ նշա­նա­կել էին ծա­ռա­յու­թյան։ Երբ հան­դի­պե­ցինք և ող­ջա­գուր­վե­լուց հե­տո ու­զում էինք ներ­կա­յաց­նել մեր կա­նանց, նրանք ծի­ծա­ղե­ցին. «Մենք մտե­րիմ ըն­կե­րու­հի­ներ ենք»։


Կա­րե­նը հա­ճախ էր մեկ­նում Ար­ցախ, հիմ­նա­կա­նում՝ Մար­տու­նու շր­ջան։ Ռազ­մա­կան գոր­ծի իր ի­մա­ցու­թյու­նը, հա­րուստ փոր­ձը ջա­նում էր ա­ռա­վե­լա­գույնս ծա­ռա­յեց­նել պաշտ­պա­նու­թյան կազ­մա­կերպ­ման գոր­ծին, մաս­նակ­ցել մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Այդ ո­գին գա­լիս էր իր ար­մատ­նե­րից։ Ա­սում էր. «Ես ղար­սե­ցի եմ, մայրս՝ ար­ցախ­ցի։ Ար­ցա­խը մեր հե­տա­գա ճա­կա­տագ­րի փոր­ձա­քարն է»։

ՀՈ­ԳԱ­ՑՈՂ­ՆԵՐ Ե­ՂԱՆ...
1996 թվա­կա­նի Ա­մա­նո­րը Կա­րեն Ա­ֆո­յա­նի ըն­տա­նի­քը դի­մա­վո­րեց նոր բնա­կա­րա­նում։ Ի­մա­նա­լով, որ շատ պի­տի ու­րա­խա­նամ, ինձ հյուր հար­վի­րե­ցին։ Երբ մտա Ա­րա­րա­տյան դաշ­տին նա­յող պա­տու­հա­նե­րով ե­րեք­սե­նյա­կա­նոց, ճա­շա­կով կա­հա­վոր­ված բնա­կա­րա­նը, սիրտս ու­րա­խու­թյամբ լց­վեց։ Հետ­կե­սօ­րյա արևի ջերմ շո­ղե­րի ներ­քո սուր­ճի սե­ղա­նի շուր­ջը ծայր ա­ռավ հուշ­ե­րով լի, ան­կեղծ, սր­տա­մոտ զրույց։ Եր­կու կին՝ մայր ու դուստր, թախ­ծոտ ժպի­տով հի­շում էին ան­ցյալ գե­ղե­ցիկ օ­րե­րը, երբ Կա­րենն ի­րենց հետ էր, ու թվում էր, թե ո­չինչ չի կա­րող խա­թա­րել ի­րենց եր­ջա­նիկ կյան­քը։ Ո՜վ կմ­տա­ծեր, որ բազ­մազգ, հզոր, լայ­նար­ձակ եր­կի­րը կփ­լուզ­վեր, ան­հաշ­տու­թյուն կտի­րեր ա­մե­նուր, որ հի­նա­վուրց հայ­կա­կան Ար­ցա­խի ժո­ղովր­դի՝ մայր հայ­րե­նի­քի հետ միա­վոր­վե­լու ար­դար պա­հան­ջը պատ­ճառ կդառ­նար սում­գա­յի­թյան սպան­դի, հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի ա­վեր­ման, ա­մա­յաց­ման, բռ­նա­գաղ­թի...


Մա­րի­նեն կր­կին հի­շեց Կա­րե­նի՝ Մեղ­րի, ի­րա­կա­նում Ար­ցախ, մեկ­նե­լուց ա­ռաջ ա­սած խոր­հր­դա­վոր նա­խա­դա­սու­թյու­նը. «Ե­թե ինձ մի բան պա­տա­հի, ձեր մա­սին հո­գա­ցող­ներ կլի­նեն»։ ՈՒ խոր­հր­դան­շա­կան էր, որ այդ հո­գա­տա­րու­թյու­նը դրսևո­րել էր ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը՝ զոհ­ված սպա­յի ըն­տա­նի­քին բնա­կա­րան էր հատ­կաց­րել, որ­պես­զի հայ­րե­նի հո­ղի ա­զա­տու­թյան հա­մար զոհ­ված սպա­յի ըն­տա­նիքն ապ­րի ար­ժա­նա­վա­յել կյան­քով, մար­դիկ չա­սեն՝ զոհ­վեց հայ­րե­նի­քի հա­մար, իսկ ըն­տա­նիքն ապ­րում է ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րա­նում։ Շատ զար­մա­ցա, երբ Մա­րի­նեն ա­սաց, որ եր­կար ժա­մա­նակ չեն ու­զել կի­սան­կու­ղից տե­ղա­փոխ­վել նոր բնա­կա­րան։ Զար­մանքս զգա­լով՝ բա­ցատ­րեց.
-Այն­տեղ Կա­րե­նի հետ կապ­ված հու­շեր կա­յին։ Նաև հարևան­նե­րի, բա­կի բնա­կիչ­նե­րի հետ էինք շատ կապ­ված։ Չա­փա­զանց հո­գա­տար էին մեր հան­դեպ։ Սու­րեն Մնա­ցա­կա­նյա­նը, թեև կի­նը ծանր հի­վանդ էր, օգ­նեց, որ տե­ղադ­րենք Կա­րե­նի հու­շա­քա­րը։ Երբ Ռո­մա­նը բա­կում խա­ղա­լիս ըն­կավ, կոտ­րեց թևը, հարևան­նե­րը ոչ միայն շտապ հի­վան­դա­նոց հասց­րին, այլև հո­գա­ցին բուժ­ման ծախ­սե­րը։ Նոր տա­րի էր գա­լիս, իսկ մենք ո­չինչ չու­նեինք սե­ղա­նին դնե­լու։ Ճնշ­վում էի ե­րե­խա­նե­րիս հա­յացք­նե­րից, բայց կր­կին հարևան­նե­րիս ու­շադ­րու­թյան շնոր­հիվ՝ մեր սե­ղանն ի­րենց սե­ղան­նե­րից ճոխ ստաց­վեց։


Միայն հարևան­նե­րը չեն հո­գա­տար ե­ղել։ Երբ բա­ցել են ի­րենց հատ­կաց­ված բնա­կա­րա­նի դու­ռը, սար­սա­փել են։ Տա­րի­ներ շա­րու­նակ թա­փուր մնա­լով՝ այն հիմ­նո­վին թա­լան­վել էր, դար­ձել ապ­րե­լու հա­մար ան­պի­տան։ Ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում էին... Եվ կր­կին հայ­տն­վել են հո­գա­ցող­ներ։ «Մարս» գոր­ծա­րա­նի տնօ­րեն Ստե­փան Դե­միր­ճյա­նի ջան­քե­րով ա­վե­րակ բնա­կա­րա­նը ոչ միայն հիմ­նո­վին նո­րոգ­վել է, այլև խո­հա­նո­ցի կա­հույք են նվեր ստա­ցել։ Մա­լա­թիա-Սե­բաս­տիա հա­մայն­քի ղե­կա­վար Վա­հան Զա­տի­կյա­նը, որն ինքն էլ ան­ցել էր ա­զա­տա­մար­տի դժ­վա­րին ա­րա­հետ­նե­րով, Ա­ֆո­յան­նե­րին 500 քմ հո­ղակ­տոր է հատ­կաց­րել նրանց բնա­կա­րա­նից ոչ հե­ռու այ­գի­նե­րի տա­րած­քում։ Լսում էի ու մտա­ծում՝ մարդ­կա­յին բա­րու­թյու­նը կա­րող է հրաշք­ներ գոր­ծել։
Մի օր էլ Մա­րի­նեն զան­գա­հա­րեց, հայտ­նեց, որ Սվերդ­լովս­կի մար­զի Սևե­րո­մորսկ քա­ղա­քից թոռ­նե­րին տե­սու­թյան է ե­կել Կա­րե­նի հայ­րը՝ պա­հես­տա­զո­րի փոխ­գն­դա­պետ Մարկ­լեն Ա­ֆո­յա­նը, և թիվ 190 դպ­րո­ցում, որ­տեղ սո­վո­րում են Քրիս­տի­նեն ու Ռո­մա­նը, հան­դի­պում են կազ­մա­կեր­պե­լու նրա հետ։ Գնա­ցի հան­դիպ­մա­նը։ Մարկ­լեն Ա­ֆո­յա­նը շատ հուզ­վեց, երբ ա­շա­կերտ­նե­րը զրն­գուն ձայ­նե­րով ման­րա­մասն, պատ­կե­րա­վոր ներ­կա­յաց­րին Կա­րեն Ա­ֆո­յա­նի մար­տա­կան ու­ղին։ Ինքն էլ հե­տաքր­քիր հի­շո­ղու­թյուն­ներ պատ­մեց որ­դու դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից։ Վեր­ջում, որ­պես պատ­գամ, ա­վե­լաց­րեց. «Ե­րե­խա­ներ, հնա­րա­վոր է, որ ձե­զա­նից բո­լո­րը չկա­րո­ղա­նան գե­րա­զանց սո­վո­րել, բայց բո­լորդ պար­տա­վոր եք սի­րել ձեր հայ­րե­նի­քը, այ­լա­պես չար­ժե ապ­րել»։ Այդ սերն էր, որ որ­դուն մղում էր մեկ­նե­լու Ար­ցախ, ուր ըն­թա­նում էին պա­տե­րազ­մա­կան թեժ գոր­ծո­ղու­թյուն­ներ։


Կա­րեն Ա­ֆո­յա­նի ա­նա­վարտ գր­քում տրո­փում է սերն­դե­սե­րունդ փո­խանց­վող սե­րը հայ­րե­նի­քի հան­դեպ։ Նա ապ­րեց բո­ցի պես կարճ կյանք՝ հայ­րե­նի­քին նվի­րու­մի հա­վեր­ժող խոր­հր­դով։
-Կա­րե՜ն է ծն­վել, զին­կո՜մ Կա­րեն...
Բուժք­րոջ ձայ­նը դեռ ղո­ղան­ջում է Մեղ­րիի լեռ­նե­րում...


Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Քրիստինեն
  • Ռոմանը
Դիտվել է՝ 20571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ