Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԽԱՂՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ, ԱՅՆ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ

ԽԱՂՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ, ԱՅՆ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ
13.10.2009 | 00:00

Այն, ինչ տեղի ունեցավ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին, իլյուստրացիան էր ողջ գործընթացի, ինչը վերջին տարիներին ԱՄՆ-ը փորձում է ուղղորդել Թուրքիայի նկատմամբ։ Թուրքիան կփորձի առավելագույն օգուտներ քաղել այս համաձայնագրից և դրանով իսկ կներքաշվի ԱՄՆ-ի կողմից վերահսկվող գործընթացների մեջ։ Հարաբերությունների այդ ծրագրավորված ձևաչափից դուրս գալու դեպքում Թուրքիան կհայտնվի արտաքին ճնշման ներքո ու կկորցնի իր դիրքերը տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Միաժամանակ հարկ է ընդգծել, որ Թուրքիայի դուրս գալը հարաբերությունների այդ ձևաչափից նույնպես նպաստավոր կլինի ԱՄՆ-ի համար, քանի որ Թուրքիային կդնի ոչ համակարգային պետության դրության մեջ, որն անընդունակ է հետևողական քաղաքականություն վարելու։ Այսպիսով, վերոնշյալ համաձայնագիրը ոչ թե հայ-թուրքական, այլ ավելի շուտ թուրք-ամերիկյան հարաբերությունների փաստ է։ Թուրքական քաղաքական գործիչները շատ լավ հասկանում են այդ հանգամանքները, բայց միաժամանակ, իհարկե, կփորձեն հաղթահարել իրենց համար բացասական հետևանքները, այսինքն` արտաքին կախվածության ուժեղացումը։
Արտաքին կախվածության մեծացումը ենթադրում է նաև Ռուսաստանից Թուրքիայի տարաբաժանում և նրա հետ հակասությունների սրում։ Թուրքիան կփորձի խուսափել ԱՄՆ-ի եվրոպական քաղաքականության մեջ գործիք լինելու ոչ հեղինակավոր դերակատարությունից և ձեռք բերել նոր դիրքեր Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, ինչին դեմ է ԱՄՆ-ը։ Այսինքն` խաղն ավարտված չէ, այն նոր է սկսվում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հրաժարվելով իր նախորդ պատմությունից, նա ձեռք բերեց նոր, միգուցե ամենամեծ վտանգը` Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան գործընթացում, ինչը նախկինում չի եղել։ Եվ հազիվ թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարողանան պաշտպանել Հայաստանին ղարաբաղյան հարցում առաջատար խաղացող դառնալու Թուրքիայի ձգտումից։
Որոշ հայրենասիրական խմբավորումներ փորձեցին հակադրվել Թուրքիայի ներդրմանը Հայաստանի համար ճակատագրական հարցերում։ Սակայն, ընդհանուր առմամբ, Հայաստանի հայ բնակչությունն իր կառավարության այս ողջ գործունեությունն ընկալեց բավականին հանգիստ և նույնիսկ որոշ հույսերով։ Այստեղ կասկած լինել չի կարող, քանի որ հայերն այդպես են պահում իրենց` սկսած 1988 թվականից։ Համենայն դեպս, հայկական կառավարության գործողություններն այս դեպքում միանգամայն լեգիտիմ են։ Իհարկե, անպայման կհասունանա հանգուցալուծումը, բայց ամեն ինչ առայժմ տեղի է ունենում լեգիտիմության շրջանակներում։ Հայրենասիրական կուսակցություններն ու խմբավորումները հասկացան, որ հնարավոր չէ պաշտպանել ազգային իրավունքները` դաշինքի մեջ գտնվելով քաղաքական ու ինտելեկտուալ առումով վնասակար գործընկերների հետ։ Այն, ինչ տեղի ունեցավ, հայկական քաղաքական դասակարգի դեգրադացիայի արդյունքն է, արժեքների ու իդեալների վերանայման հետևանքը։ Հայ դատի դարաշրջանը, անկասկած, ավարտված է, և շատ-շատ հայեր դրանից խորին բավարարվածություն ապրեցին։ Հայրենասիրական խմբավորումներին Հայաստանում ու սփյուռքում մնացել է լուծել վերջին վերլուծական խնդիրը Հայ դատի ավարտված փուլից, թե ով է այս նախագծի հեղինակը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ