Օգոստոսի 7
Տեր, օրհնի՛ր մեզ և պահպանի՛ր մեզ, խնդրու՜մ ենք:
Իմ Պահպանող Զորությունը երբեք չի պակասում, այլ պակասում է այն ձեռք բերելու ձեր հետևողականությունը: Պակասն այն չէ, որ Ես չեմ կարողանում փոթորկից փրկող ապաստան գտնել ձեզ համար. պակասը ձեր վստահությունն է` ապաստանի ապահովության վերաբերյալ:
Ամեն վախ, ամեն տարակույս ոճիր է Իմ սիրո նկատմամբ:
Ախ, որդիներ, վստահեք Ինձ:
Ամեն օր ասեք, օրվա մեջ բազմիցս ասեք.
«Ամեն ինչ լավ է»:
Ասեք այն, մինչև որ հավատաք, համոզվեք դրանում: