Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Քո կամքն է գրում քո ճակատագիրը

Քո կամքն է գրում քո ճակատագիրը
10.05.2024 | 05:57

Ոչ մեկին տրված չէ հաղթանակի մշտականություն և ոչ մեկին վիճակված չէ անդադար պարտությունը:

Քո կամքն է գրում քո ճակատագիրը:
Պայքարել նպատակի համար՝ դեռ չի նշանակում հաղթել մրցակցին: Դա նշանակում է կուտակել այն ներուժը, որը թույլ կտա իրագործել ցանկացած երազանք:
Սեփական ուժերի նկատմամբ հավատը դեռ ուժի առկայության ապացույցը չի: Ճշմարիտ ճանապարհի ընտրությունը դեռ երաշխիքը չի այն բանի, որ ի զորու ես այդ ուղին հաղթահարել:
Որպեսզի խոցվի թիրախը, պիտի կրակողը լինի հմուտ, զենքն՝ ընտիր, փամփուշտն՝ անթերի:
Միտք: Ուժ: Ոգի: Երեքը՝ մեկում:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 6313

Մեկնաբանություններ