ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Սամվել Ֆարմանյան. Թող գա, տեսնենք, թե ում մերը տղա կբերի

Սամվել Ֆարմանյան. Թող գա, տեսնենք, թե ում մերը տղա կբերի
03.07.2020 | 16:07

Եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեռնոց նետել լրատվամիջոցների ազատությանը կամ պատերազմ հայտարարել նրանց, ապա à la guerre comme à la guerre - պատերազմում, ինչպես պատերազմում: Թող գա, տեսնենք, թե ում մերը տղա կբերի: Պարտվելու է: Խայտառակ է պարտվելու: No Pasaran!

Ասեմ, որ ArmNews ժամանած ոստիկանները բացառիկ բարեկրթությամբ օժտված, շատ գրագետ և օրինակելի ծառայողներ էին: Պետական ծառայողներ, ովքեր մեզանից ավելի լավ ու սեփական մաշկի վրա են զգում ու հասկանում երկրում ստեղծված էս կրկեսային ու աղետալի իրավիճակի անլրջությունն ու երազում, որ օր առաջ այս ամենին վերջ տրվի:

Բացատրում եմ, ասում եմ, որ տասնամյակներ շարունակ մեր երկրի միջազգային, ժողովրդավարական հեղինակությունը, տասնյակ խնդիրներով հանդերձ, հիմնված է եղել նաև լրատվամիջոցների ազատության մեր ունեցած ձեռքբերումների վրա: Ձեռքբերում, որ հարյուրավոր մարդկանց տևական պայքարի, կամքի, տեսլականի, զոհողության ու նվիրումի արդյունք է: Ու բացատրում եմ, որ լրատվամիջոցների ու խոսքի ազատության հանդեպ նման ոտնձգությունները տասնամյակներ շարունակ հարիր է եղել մեր հարևաններից Ադրբեջանին եւ Թուրքիային: ԵԽԽՎ-ում ու միջազգային այլ ատյաններում մենք ինքներս ենք նման դեպքերը օգտագործել` վերածելով բանաձևերի ու հայտարարությունների: Բացատրում եմ ու ոստիկանների աչքերում կարդում տոտալ համաձայնություն: Տոտալ: Այս պայքարում իրականում մենք բոլորս միասին ենք: Ու հաղթելու ենք:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ