«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Հիշողության թարմացում է հարկավոր

Հիշողության թարմացում է հարկավոր
15.05.2024 | 06:55

Բոլոր նրանց, ովքեր դարձել են ադրբեջանաՔՊական քարոզչության զոհը և վստահություն են հայտնում, որ ընթացող գործընթացը բերելու է խաղաղության, հիշողության թարմացում է հարկավոր և՝ ոչ միայն հիշողության: Երբեք մի մոռացեք, որ երկար տարիներ Ալիևը բանակցել է իբր հարցի լուծման համար, բայց հենց ուժը պատել է՝ պատերազմ է սկսել: Բանակցային գործընթացի ողջ ընթացքում Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի: 2020 թվականից հետո ևս Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Դա վկայում են և՛ բազմաթիվ ռազմական փորձագետներ, և՛ նույնիսկ որոշ միջազգային մոնիտորինգային կազմակերպություններ: Խաղաղության վստահություն հայտնողները կա՛մ բացառիկ անհասկացողներ են, կա՛մ անհիմն լավատեսներ, կա՛մ ադրբեջանաՔՊական քարոզչության ոչ միայն զոհ, այլև՝ գործիք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ