Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Դուք մեր դեմ շանս չունեք

Դուք մեր դեմ շանս չունեք
10.05.2024 | 06:59

Նիկոլները ասում են. «Ոչինչ, այս շարժումն էլ կմարի»։ Ասենք թե, ճիշտ են ասում։ Բայց դեպի դավաճանների ռեժիմն ուղղված շարժումներ գեներացնող պատճառները չեն վերանում, չէ՞։ Բագրատ Սրբազանը չհաջողի, հաջորդն է գալու, ինքը չհաջողի, մյուսն է գալու։ Ու մեր տեսակը միշտ տառանի պես ձեր վրա է գալու։
Նիկոլները փաստացի «ռուսական ռուլետկա» են խաղում և ուրախանում, որ անցածը չկրակեց, ու հույս տածում, որ ներկան էլ չի կրակելու։ Բա որ կրակե՞ց…
Մի փոքր խելք ունենային՝ թրենդի վերլուծություն կանեին ու կհասկանային, որ իրենք ուղղակի շանս չունեն։ Տեսեք՝ ներկա շարժման կոնսոլիդացիայի մակարդակը ինչքանով է տարբերվում նախկին շարժումից։ Եթե հաջորդը լինի, ապա այն շատ ավելի լայն կոնսոլիդացիա է պարունակելու։ Նիկոլների տեսական մաքսիմումը 2026 թվականն է։
Սկսած պարտության անխուսափելիության կեղծ նարատիվից՝ ամեն ինչ ստի ու կեղծիքի վրա կառուցածները հույս ունեն, որ երկար կձգեն։ Չէ, «ընկերներ», դուք չեք ձգելու, դուք մեր դեմ շանս չունեք։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ